Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորման գործընթացը պաշտոնապես մեկնարկել է այսօր, նոյեմբերի 8-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը այցելել են Երևանի մի շարք քննական կենտրոններ՝ հետևելու գործընթացի կազմակերպմանը։
Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժ։ Հանրապետությունում ձևավորվել է 53 քննական կենտրոն, որոնք ապահովվել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և գերարագ ինտերնետով։ Քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-30-ը, ամեն օր՝ ժամը 10:00-ին և 15:00-ին։
Առաջինը ատեստավորման քննություն են հանձնում «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչները։ «Աշխարհագրություն» առարկայից հայտագրվել է 313, իսկ «Ինֆորմատիկա»-ից՝ 289 մասնակից։ Նախարարության տվյալներով՝ «Աշխարհագրություն» առարկայի շուրջ 85 տոկոսը ներկայացել է քննությանը։
Ժաննա Անդրեասյանը այցելել է Երևանի թիվ 29 և թիվ 119 ավագ դպրոցների քննական կենտրոններ, ծանոթացել ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կազմակերպչական հարցերը։ Նախարարը հույս է հայտնել, որ արդյունքները կլինեն դրական և կարդարացնեն մասնակիցների սպասումները։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս շրջել է քննական կենտրոնում, զրուցել ուսուցիչների հետ և մաղթել հաջողություն՝ ընդգծելով գործընթացի կարեւորությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման համար։
Ատեստավորումն անցկացվում է էլեկտրոնային ձևաչափով, իսկ արդյունքների մասին ուսուցիչները տեղեկացվում են անմիջապես քննությունից հետո։ Բողոքարկման ժամկետը՝ 24 ժամ։
Նշվում է, որ ուսուցիչները պարտադիր պետք է ներկայանան քննական կենտրոն՝ քննության մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ, ներկայացնեն անձնագրային տվյալներ, ինչպես նաև ունենան համակարգ մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ։
Հետևեք մեզ՝ այստեղ



