Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը:
Առավոտ լուսո՝ ժամը 06-ից մինչև 08-ը , կապիտուլյացիա ստորագրած անձն իր ֆեյսբուքյան էջում արդեն հինգ հատ ստատուս է հրապարակել : Ու դեռ կշարունակի հրապարակել, կարծում եմ:
Երրորդ նախագահի հարցազրույցում շոշափված թեմաները բավականին զգայուն ու թափանցիկ էին՝ հատկապես դրսի ու ներսի կոնկրետ հասցեատերերին արված քաղաքական ակնարկները:
ՔՊ-ում դեռ երկար են վերլուծելու ասվածի հետևանքները:
Հ.Գ. 1
Բա, եթե այդպես վստահ խոսում ես վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկան ու ինժիներական նորարարությունները ցույց տալուց, ինչու՞ ես այդպես նսեմացել ու կուչ եկել Բաքվի ռեժիմի առջև: Ինչո՞ւ ես մինչև վերջին տարածքն ու կենսական ռեսուրսը հանձնում թշնաուն: Ինչո՞ւ է ավելի ու ավելի սաստկանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը:
Բա, որ լավ կառավարիչ, անվտանգության լավ երաշխավոր ու լավ բանակցող ես քեզ համարում, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են մեր Զինված Ուժերի լավագույն տղերքը, ու՞ր է մեր ժողովրդի հպարտությունն ու ապագայի նկատմամբ հավատը, ու՞ր է ինքնիշխան ու ապահով Հայաստանը...
Սպառազինությունը ցույց տալու համար չէ, այլ պետության շահերն առաջ տանելու և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանելու համար:
Քեզ ու խունտային վստահված հայրենիքը, նրա պաշտպանութնան համար կուտակված ահռելի դիվանագիտական, ռազմաքաղաքական ու սպառազինության ռեսուրսները հանձնել եք թշնամուն ու եկել հիմա ի՞նչն ես ուզում ցույց տալ, եվրադիտորդների՞ն...
Հ.Գ. 2
Հիմա կարծում եմ պարզ է, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի ելքը փակելու՝ վերջին օրերի դատաիրավական քյանդրբազության նպատակը:
1
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
Ucom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



