Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
SOCIETYՀՀ հյուսիսային շրջաններում հուլիսի 11-ին և 15-ին, հուլիսի 12-13-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Երևանում հուլիսի 11-ին, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:



