Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որն ակնհայտորեն չի սիրում իր ժողովրդին. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

mk.ru–ն «Ղարաբաղցի փախստականները խոչընդոտում են Հայաստանի վարչապետի ջանքերին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը համարում է «վտանգավոր»։ Նա կարծում է, որ դա իրավիճակը վերադարձնում է «հակամարտության նախնական պարամետրերին» և կարող է վտանգել Ադրբեջանի հետ խաղաղությունը։ «Ես մեր տեղահանված քույրերի և եղբայրների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձը համարում եմ խաղաղության համար ռիսկ, - հայտարարել է Փաշինյանը,– և ես նաև ասել եմ, որ այս հարցն, ընդհանուր առմամբ, վտանգավոր է»։

Նա նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համեմատել էր նորածնի հետ, որը պահանջում է մշտական խնամք։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Սակայն վերջնական խաղաղության փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել, քանի որ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ։

1980-ականների վերջին «մանկուրտ» տերմինը հանկարծակի նորաձև դարձավ այն ժամանակվա Խորհրդային Միության ազգային հանրապետություններում։ Այն լսվում էր տեղական «ժողովրդական ճակատների» հանրահավաքներում, կիսաօրինական հավաքույթներում և նույնիսկ հեռուստատեսությամբ։ Բառը հորինել է գրող Չինգիզ Այթմատովը, և այն նշանակում է ստրուկի վերածված մարդ, առանց նախորդ կյանքի, առանց հիշողության։ Ազգայնականներն այդ տերմինն օգտագործում էին նրանց պիտակավորելու համար, ովքեր մոռացել են իրենց ազգային արմատներն ու լեզուն՝ վերածվելով «ռուսների»։ Հայերը նույնպես անմասն չէին այդ գործընթացից։

Սարկազմն այն է, որ այսօր Հայաստանը ղեկավարում է տիպիկ մանկուրտ, մի մարդ, որն ակնհայտորեն չի սիրում իր ժողովրդին, կոչ է անում հրաժարվել պատմական հիշողությունից, հերոսներից, տարածքներից և ընդմիշտ ընդունել պարտությունը։ Նա դա կոչ էր անում նույնիսկ վարչապետ դառնալուց առաջ. Փաշինյանի հոդվածներից մեկը վերնագրված էր՝ «Մոռացեք հերոսական անցյալը»։

Վրաց բնակչությունը զանգվածաբար լքել է Աբխազիան 1993 թվականի առաջին պատերազմից հետո։ 2008 թվականին բարձրլեռնային Սվանեթի շրջանի և Հարավային Օսիայի վրացական անկլավների բնակիչները նույնպես փախստականներ են դարձել։ Այդ ժամանակվանից ի վեր Վրաստանի ղեկավարությունը մի քանի անգամ փոխվել է, բայց Թբիլիսին երբեք չի դադարեցրել փախստականներին իրենց լքված տները վերադարձնելու փորձերը։ Այն համառությունը, որով Թբիլիսին տարեցտարի վերադառնում է փախստականների հարցին, որոշակի հարգանքի է արժանի։

Լեռնային Ղարաբաղից եղել է մոտավորապես 120000 հայ փախստական։ Անկասկած, Փաշինյանը իր ժողովրդի իսկական դավաճանն է, բայց այստեղ կարևորը այն է, թե ինչպե՞ս են իրենք՝ հայերը, վերաբերվում այդ փաստին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback