Հացը, ալյուրը, սուրճը և մի շարք այլ ապրանքներ թանկացել են
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ-ում գրանցվել է սննդամթերքի, բանջարեղենի և ալկոհոլային խմիչքների գնաճ, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշները արձանագրվել են Գյումրիում և Եղեգնաձորում։ Մայրաքաղաքում գնաճը կազմել է 0.3%։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2025 թվականի հոկտեմբերին՝ 2024 թվականի սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 5.6% գնաճ։
Նույն ժամանակահատվածում հացի գինը աճել է 3.5%-ով, հնդկացորենինը՝ 3.7%-ով, ալյուրինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 8.2%-ով, ոլոռինը՝ 9.1%-ով, իսկ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 1.9%, 0.4%, 1.6% և 0.3%-ով։
Թռչնամսի գինը 2025 թվականի հոկտեմբերին՝ 2024 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է 1.9%-ով, տավարի, խոզի և գառան մսերի գները՝ համապատասխանաբար 3.2%, 9.9% և 10.6%-ով, իսկ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 0.4%, 0.4%, 0.8% և 5.1%-ով։
Ձվի, շաքարավազի և մի շարք կաթնամթերքների գները նույնպես աճել են։
Արևածաղկի բուսական յուղի գինը 2025 թվականի հոկտեմբերին աճել է 18.6%-ով, իսկ նույն թվականի սեպտեմբերի համեմատ՝ 4.6%-ով։ Արձանագրվել է նաև մարգարինի և կարագի 3.0% և 12.3% գնաճ։
«Իշխան» ձկնատեսակի գինը աճել է 16.0%-ով, իսկ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով։ Թեյի գինը բարձրացել է 4.1%-ով, շոկոլադինը՝ 12.0%-ով, սուրճինը՝ 12.6%-ով, կակաոյինը՝ 25.3%-ով, իսկ 2025 թվականի սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.7%, 1.5% և 4.1%-ով։
Ալկոհոլային խմիչքների գները հանրապետությունում աճել են 4.7%-ով, իսկ բանջարեղենի գները՝ 3.6%-ով։
Հետևեք մեզ՝ այստեղ



