ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
SOCIETYԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» մրցանակին` 2024 թվականի ընթացքում SWIFT փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար:
ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը:
«Commerzbank AG բանկի կողմից ստացված «Որակի գերազանցության» հերթական մրցանակը հավաստումն է առ այն, որ որակը և հուսալի համագործակցությունը կարող են բացառապես օրինաչափ լինել, որը երաշխավորում է Բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների բարձր մակարդակի սպասարկումը։ Բանկի համար կարևոր է ոչ միայն համագործակցության հաստատումը միջազգային նշանավոր ֆինանսական հաստատությունների հետ, այլ գործարար հարաբերությունների մշտապես բարելավվող որակը և փոխգնահատանքը։ Մրցանակը պարտավորեցնում է մեզ շարունակելու աշխատել նույն նվիրումով և պատասխանատվությամբ»,- ասել է Մելքոնյանը։
Միջազգային գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը։
Հիշեցնենք, որ ԱրարատԲանկն առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի փորձառու բանկերից մեկը՝ գործունեությունն ուղղելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



