ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանում
SOCIETYՎարքագծի կանոնները որպես կորպորատիվ կառավարման հիմնական տարր
Բացահայտեք ինչպես են էթիկական չափանիշները, իրավական պարտավորությունները և կորպորատիվ արժեքները միավորվում արդյունավետ վարքագծի կանոններում: Սովորեք մշակել և ներդնել այնպիսի կանոններ, որոնք կկառուցեն վստահություն, կխթանեն թափանցիկությունը և կձևավորեն ձեր կազմակերպության մշակույթը:
Ինտերակտիվ մոտեցում
Իրական դեպքերի քննարկում
Գործնական խորհուրդներ առաջնորդների և մասնագետների համար
Նոյեմբերի 18 և 20 | 18։30 – 21:30
Մասնակցության վճար՝ 9,000 դրամ
Վայր՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Դասընթացը կհետաքրքրի գործարար առաջնորդներին, ղեկավարներին, մարդկային ռեսուրսների մենեջերներին, ինչպես նաև կորպորատիվ էթիկայի և կառավարման պահպանման համար պատասխանատու ցանկացած անձանց։
Դասախոս՝Արտյոմ Պետրոսյան
Ունի ավելի քան 15 տարվա կառավարման փորձ հանքարդյունաբերության և իրավաբանական ոլորտներում, «Սկոլկովո» բիզնես դպրոցի գործադիր MBA, իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան և Ստրասբուրգի համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի մասնագիտական վերապատրաստում։



