Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց առաջին խաղակեսում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմա Օլոմոուցին»։
Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջին խաղակեսում պարտվեց 1:2 հաշվով։
Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը։ 21-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Նոայի» բոսնիացի Մուլահուսեյնովիչը, որին գոլային փոխանցում կատարեց ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման։
24-րդ րոպեին գվինեացի Աբդուլայե Սիլան կրկնապատկեց չեխական ակումբի հաշիվը։
Ընդմիջում է։
«Նոա»․ Թիմոթի Ֆայուլու, Սերգեյ Մուրադյան, Էրիկ Բոակիե, Հելդեր Ֆերեյրա, Տակուտո Օշիմա, Գուստավո Սանգարե, Մանվելյան, Մուլահուսե Ջնովիչ, Դավիդ Սուալեհե, Նաթանայոլ Սայնթինի, Յան Էթեկի։
Հետևեք մեզ՝ այստեղ



