Գողություն՝ Արթիկի հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում․ թռցրել են անգամ սեփականատիրոջ որդու կիսավերարկուն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Aravot.am-ի տեղեկություններով, օրերս գողություն է տեղի ունեցել Արթիկ քաղաքի հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում (անունը չենք հրապարկում, որպեսզի չդիտարկվի գովազդ)։
Հոկտեմբերի 28-ին հյուրանոցառեստորանային համալիրի սեփականատեր Հ․Վ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ նույն օրը ժամը 04․00-ից մինչև 05․00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ եղանակով բացել են իրեն պատկանող հյուրանոցառեստորանային համալիրի արևելյան կողմում գտնվող, դեպի բակ գնացող առաջին հարկի պատուհանը և ներխուժել են խոհանոց։
Այնտեղից գողացել են իր կնոջը պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է բանկի քարտ՝ 75 դրամ մնացորդով, 50 հազար դրամ կանխիկ գումար։ Պահեստարանից գողացել են որդուն պատկանող կիսավերարկուն, իսկ մուտքի ցուցասեղանի՝ /բարի/ վրայից գողացել «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսն ու դյուրակիր համակարգիչը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ՝ այստեղ



