Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ին միջուկային կարողություններով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի քաղաքականության ամբիոնի վարիչ, գնդապետ Անդրեյ Կոշկինը նշել է, որ բաց աղբյուրներից երևում է՝ Ռուսաստանը շարունակում է ունենալ հստակ առավելություն միջուկային հզորության ոլորտում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ անտեսել է իր միջուկային վահանի արդիականացումը։
«Ամերիկացիները հպարտանում են իրենց Minuteman հրթիռով, սակայն այն գործում է դեռ 1970 թվականից և նույնիսկ արդիականացումներից հետո մնում է բարոյապես հնացած։ Ռուսաստանը, հակառակը, ներդրումներ է արել հրթիռային տեխնոլոգիաներում և գերազանցում է հատկապես հրթիռների մատակարարման միջոցներով», — ընդգծել է Կոշկինը «Lenta.ru»-ի հետ զրույցում։
Փորձագետը հավելել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ԱՄՆ միջուկային առավելության մասին «բիզնեսմենի քարոզչական հայտարարություններ են» և չեն արտացոլում իրական հավասարակշռությունը։ Ըստ Կոշկինի՝ Ռուսաստանը պահպանում է լիդերությունը՝ թե՛ մարտավարական, թե՛ տեխնոլոգիական մակարդակներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



