Մինչև ո՞ւր կհասնի ոսկու գինը
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոսկու գինը 2025-ին շարունակում է աճել՝ հասնելով շուրջ 4000 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։ Մասնագետների կարծիքով՝ այս միտումը պայմանավորված է գլոբալ տնտեսական և քաղաքական անորոշությամբ, դոլարի թուլացմամբ ու կենտրոնական բանկերի ակտիվ գնման քաղաքականությամբ։ Տնտեսագետները կանխատեսում են, որ մինչև 2026-ի կեսերը ոսկին կարող է գերազանցել 4000 դոլարի սահմանը, իսկ որոշ վերլուծություններ նույնիսկ խոսում են մինչև 5000 դոլարի հնարավոր բարձրացման մասին։ Երկարաժամկետ հեռանկարում, եթե աշխարհում պահպանվեն անկայունությունը և բարձր պահանջարկը, ոսկին կարող է հասնել 8000–10 000 դոլարի սահմաններին։ Սակայն աճի այս միտումն ուղեկցվում է զգուշացումներով․ եթե ԱՄՆ-ում տոկոսադրույքները բարձրանան և դոլարը կրկին ամրանա, ոսկու գինը կարող է նվազել։ Ներդրողների համար սա մնում է «անվտանգ գոտի», բայց ոչ առանց ռիսկերի։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



