Արյան ճնշման վերահսկման լավագույն դեղամիջոցները. ինչ են խորհուրդ տալիս բժիշկները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, այսօր համարվում է ամենատարածված առողջական խնդիրներից մեկը։ Բժիշկների խոսքով՝ այն կարող է լուրջ բարդություններ առաջացնել, եթե չվերահսկվի ժամանակին։ Ճնշման դեմ կիրառվող դեղամիջոցները ընտրում են անհատապես, սակայն կան խմբեր, որոնք համարվում են առավել արդյունավետ։
Ամենաշատ օգտագործվողները ԱՃՖ արգելափակիչներն են (օր.՝ Էնալապրիլ, Պերինդոպրիլ), որոնք թուլացնում են անոթները և պաշտպանում սիրտը։ Նրանց հաջորդում են կալցիումի ալիքների արգելափակիչները՝ Ամլոդիպին, Ֆելոդիպին, որոնք հատկապես արդյունավետ են տարեցների մոտ։ Բետա-բլոկատորները՝ Բիսոպրոլոլ, Մետոպրոլոլ, դանդաղեցնում են սրտի աշխատանքը, իսկ միզամուղները՝ Ինդապամիդ, Հիդրոքլորոթիազիդ, օգնում են օրգանիզմին ազատվել ավելորդ հեղուկից։
Բժիշկները նաև առանձնացնում են անգիոտենսին II ընկալիչների բլոկատորները՝ Լոզարտան, Վալսարտան, որոնք ունեն քիչ կողմնակի ազդեցություններ և ապահով արդյունք։
Մասնագետները հիշեցնում են՝ ճնշման դեղերը պետք է ընդունել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ բուժման նպատակը ոչ միայն ճնշման իջեցումն է, այլև սրտի, ուղեղի և երիկամների պաշտպանությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



