Երկու ճանապարհներն էլ անհրաժեշտ են Ադրբեջանն իր տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
TRIPP-ը և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո։
«Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն իրավունք ունեն գոյության, այլև անհրաժեշտ են Ադրբեջանն իր տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի նպատակով տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար», - հայտարարել է նա։
Շոյգուն ընդգծել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը հարավի խորքում տեղակայված նավահանգիստները կապում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ։
Նա ասել է, որ Ռուսաստանը «հսկայական երկիր է բարձր զարգացած տրանսպորտային ցանցով», և «ցանկացած ճանապարհ միշտ լավ բան է»։
Հետևեք մեզ՝ այստեղ



