Ինչու են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Թաքեր Քարլսոն-Նարեկ Կարապետյան հարցազրույցից. Գոհար Մելոյան
BLOGԳոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թաքեր Քարլսոնը համաշխարհային մեդիա դաշտի կարևոր ձայներից է, ում հարցազրույցները ձևավորում են քաղաքական քննարկումներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև դրա սահմաններից դուրս:
Նա իր ուղիղ խոսքով, սուր մեկնաբանություններով հայտնի ԱՄՆ-ի ամենաազդեցիկ մեդիա դեմքերից է՝
լրագրող,
քաղաքական մեկնաբան,
Tucker Carlson Tonight հաղորդաշարի հեղինակն էր՝ Fox News հեռուստաընկերությունում, որը մի քանի տարի շարունակ Ամերիկայի ամենադիտված լրատվական ծրագրերից էր:
2023 թվականին Fox News-ից հեռանալուց հետո նա ստեղծեց իր անկախ հարթակը՝ Tucker Carlson Network (TCN)-ը, որտեղ շարունակում է անդրադառնալ գլոբալ խնդիրներին, քաղաքականությանը և մշակույթին՝ հաճախ քննադատելով հիմնական լրատվամիջոցների մոտեցումներ:
Նա հարցազրույցների է հրավիրել տարբեր քաղաքական ուղղությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, լրագրողների և մտավորականների՝ բացահայտելով թեմաներ, որոնց մասին սովորաբար լռում են:
Քարլսոնը հայտնի է նրանով, որ փորձում է խոսել ղեկավարների հետ, ովքեր հազվադեպ են հարցազրույց տալիս արևմտյան մեդիային։ Նպատակը՝ լսել նրանց ուղիղ խոսքը, առանց միջնորդությունների եւ արևմտյան կամ ռուսական մեդիայի ձևավորած ֆիլտրերի. այլընտրանքային կարծիք՝ ձեւավորված «մեդիա քառակուսուց» դուրս:
Քարլսոնի թիմը փնտրում է այնպիսի հյուրերի, որոնց պատմությունները մտածելու տեղիք տվող են։ Նրա նպատակն է իր լսարանին ստիպել հարցեր տալ իշխանության, մեդիայի և ճշմարտության սահմանների մասին:
Թաքեր Քարլսոնի գործունեությանը սկսել եմ հետեւել, երբ բնակվում էինք Նյու-Յորքում։
Ակադեմիական միջավայրում ընկալելի եւ քննարկելի վերլուծաբան է համարվում:
Ակադեմիական միջավայրում ընկալելի եւ քննարկելի վերլուծաբան է համարվում:
Ինչու՞ են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Նարեկ Կարապետյանի հարցազրույցից ու փորձում են դրա կարեւորությունը նվազեցնել. որովհետեւ այս հարցազրույցի արդյունքում՝
տարածաշրջանային իրադարձությունների վրա հրավիրվելու է աշխարհի ավելի լայն լսարանների ուշադրություն.
ուշադրություն է հրավիրվելու նաեւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա.
իշխանության հակաիրավական գործությունն ու քաղաքական նպատականերով իրավական մեխանիզմների չարաշահումները դառնալու են քննարկման առարկա.
վերստին, ավելի բարձր հարթակից՝բարձրացվելու է քաղաքական բանտարկյալների հարցը՝ համարժեք արձագանքի ակնկալիքով։
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



