Սպանված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ–ի երեխաների պաշտպանության կենտրոն, Mediahub-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով:
Մեզ հայտնել էին, որ նիստից հետո հանձնաժողվի անդամները այցելել են Տիգրանի ընտանիքին` մոր հետ զրուցելու:
Այցից հետո փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:
Հիշեցնենք, որ 3-ամյա երեխայի սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է նրա հայրը: Նա կալանավորվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է երեխայի դիի արտաքին զննություն. մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



