Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենագեղեցիկը կառույցներից մեկը, որի կառուցման վրա աշխատել է մոտ 20 հազար մարդ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թաջ Մահալը դամբարան-մզկիթ է Ագրայում: Այն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, որը գտնվում է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի հյուսիսում։ Այդ վայրերի տիրակալ Շահ Ջահանն է հրամայել կառուցել Թաջ Մահալն՝ ի պատիվ իր կնոջ՝ Մումթազ Մահալի, նման կերպ նշելով երջանիկ ամուսնության 18 տարին և նրա մահը իրենց 14-րդ երեխայի ծննդի ժամանակ: Ի նշան իր սիրո և ի հիշատակ իր գեղեցկուհի կնոջ՝ շահը հրամայել է կառուցել աշխարհի ամենահոյակապ դամբարանը։

Ռաբինդրանաթ Թագորը Թաջ Մահալը նկարագրել է որպես «անմահության այտին արցունք», Ռեդյարդ Քիփլինգը՝ «անմահության անձնավորում», իսկ դրա ստեղծողը՝ Շահ Ջահան կայսրը, ասել է, որ «արևն ու լուսինը արցունքներ են թափել իրենց աչքերից»։ Ամեն տարի Ագրայի բնակչությունից քանակով երկու անգամ շատ զբոսաշրջիկներ են անցնում այդ քաղաքի դարպասներով, որպեսզի կյանքում գոնե մեկ անգամ տեսնեն այն կառույցը, որը շատերի կողմից իրավամբ համարվում է աշխարհում ամենագեղեցիկը: Ընդ որում, քչերն են հիասթափված հեռանում:

Այն իսկապես այնպիսի հուշարձան է, որը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Կան մարդիկ, ովքեր սիրում են Թաջ Մահալի տեսարանը առաջին լիալուսնի մուսսոններից հետո՝ հոկտեմբյան անամպ երեկոյան, երբ լույսն ամենապարզն է ու ռոմանտիկ: Մյուսները սիրում են այն դիտել ամենաուժեղ անձրևների ժամանակ, երբ մարմարը դառնում է կիսաթափանցիկ, և դրա արտացոլանքը դամբարանը շրջապատող այգիների ջրանցքներում արտատպվում է ջրի ալիքների մեջ: Թաջ Մահալը հիպնոսային տպավորություն է թողնում տարվա ցանկացած ժամանակ և օրվա ցանկացած պահի: Լուսադեմին նրա գույնը կաթնագույնից դառնում է արծաթագույն և վարդագույն, մայրամուտին այն կարծես ոսկուց է, իսկ կեսօրվա արևի տակ այն կուրացնող սպիտակ է:

Թաջ Մահալը կառուցվել է 1631 թվականին։ Մումթազի մահը կոտրել է շահի սիրտը։ Ասում են՝ նրա մազերը մի գիշերում սպիտակել են: Թաջ Մահալի շինարարությունը սկսվել է հաջորդ տարի։ Ենթադրվում է, որ հիմնական շենքը կառուցվել է 8 տարում, սակայն ամբողջ համալիրն ավարտվել է միայն 1653 թվականին։ Շինարարության ավարտից քիչ առաջ Շահ Ջահանը գահընկեց է արվել իր որդի Աուրանգզեբի կողմից և բանտարկվել Ագրա ամրոցում, որտեղ էլ անցկացրել է իր կյանքի մնացած օրերը՝ զնդանի պատուհանից նայելով իր ստեղծագործությանը: 1666 թվականին Շահ Ջահանը թաղվել է հենց այնտեղ՝ Մումթազի կողքին։

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանից և Կենտրոնական Ասիայից մոտ 20000 մարդ է աշխատել շինարարության վրա։ Եվրոպայից մասնագետներ են բերել՝ գեղեցիկ փորագրված մարմարե սալեր պատրաստելու և դրանք Pietra Dura ոճով զարդարելու համար (հազարավոր կիսաթանկարժեք քարերով կառուցվածք):

1983 թվականին Թաջ Մահալն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և այսօր նույնքան անբասիր տեսք ունի, որքան շինարարության ավարտից հետո, չնայած 20-րդ դարի սկզբին տաճարի լայնածավալ վերականգնում է իրականացվել։ 2002 թվականին, երբ շենքը աստիճանաբար կորցրեց իր գույնը քաղաքի ուժեղ աղտոտվածության պատճառով, այն թարմացվեց դեմքի դիմակի հնագույն բաղադրատոմսի միջոցով, որն օգտագործում էին հնդիկ կանայք գեղեցիկ մաշկը պահպանելու համար: Այդ դիմակը, որը կոչվում է multani mitti, հողի, հացահատիկի, կաթի և կիտրոնի խառնուրդ է: Այժմ շենքից մի քանի հարյուր մետր շրջագծով է թույլատրվում մեքենաների երթևեկությունը, այն էլ՝ միայն էկոլոգիապես մաքուր մեքենաների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6