Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Զինամթերքի պայթյունից զոհվել են հարյուրավոր մարդիկ, սպանվել են Ճապոնիայի ու Իսրայելի վարչապետները. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Միասնության օր, Պանամա` Դրոշի օր, Տոնգա` Դրոշի օր, Մեծ Բրիտանիա՝ Գայա Ֆոքսի գիշերվա օր, Իտալիա՝ Ազգային միասնության և զինված ուժերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 –ծնվել է դերասան Հովհաննես Աբել յանը։

1892 – վախճանվել է բանաստեղծ և դրամատուրգ Խորեն Գալֆայանը (Նար Պեյ)։

1921 – ծնվել է բալետի ռուսաստանցի հայազգի պարող Գեորգի Ֆարմանյանցը։

1941 – ծնվել է նկարչուհի Ադա Գաբրիել յանը։

1958 – ծնվել է խորհրդահայ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը։

1971 – վախճանվել է դերասանուհի Արուս Խուդանյանը։

1988 – վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանը։

1989 – վախճանվել է արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյանը։

1996 – Արմեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։ 2

003 – Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 4-7րդ դասարանների դասագրքերի շնորհանդեսը։

2004 – վախճանվել է խորհրդահայ երաժշտագետ, մանկավարժ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը։

2007 – Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:

2010 – ադրբեջանական գերության մեջ զոհված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը հանձնվել է հայկական կողմին Ադրբեջանի հետ շփման գոտու հյուսիսարևել յան՝ Իջևան - Ղազախ ճանապարհի հատվածում:

2011– սկսվել է Քարվաճառը Հայաստանին միացնող ճանապարհի կառուցումը։ 2015 – Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարվել է «Անտոնով» տիպի օդանավ, որի անձնակազմի վեց անդամներից հինգը եղել են հայեր։

2016 – պաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը։

2017 – Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ազատ են արձակվել «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս երկուսը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալեք Պողոսյանը։

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Շուշիի համար, փակվել է Հայաստանից ԼՂՀ տանող Լաչինի ճանապարհը:

ԱՇԽԱՐՀ

1429 – Ժաննա դ'Արկն ազատագրել է ՍենՓյեր-լը-Մությե բնակավայրը։

1493 – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Գվադելուպա կղզին։

1497 – պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասել են Աֆրիկա։

1576 – Ութսունամյա պատերազմի ժամանակ իսպանական զորքերը գրավել են Անտվերպենը։

1582 – Չուվաշյան հրվանդանի մոտ Երմակի ռուսական բանակը ջախջախել է սիբիրյան խան Կուչմային և երեք օր անց մտել նրա խանության մայրաքաղաք Իսկար։

1575 – ծնվել է իտալացի գեղանկարիչ Գվիդո Ռենին։

1862 – Ռիչարդ Հատլինգն արտոնագրել է աշխարհում առաջին «Revolving Battery Gun» բազմափող գնդացիրը։

1869 – լույս է տեսել «Նեյչլ» օրաթերթի առաջին համարը։

1874 – վախճանվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1879 – ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրել է աշխարհում առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։

1890 – Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ստորգետնյա էլեկտրական երկաթուղին՝ մետրոն։

1914 – գերմանական «Քարլսրուե» հածանավի վրա զինամթերքի պայթյունից զոհվել է 263 մարդ։

1921 – Տոկիոյի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Տակասի Խարայի սպանությունը։

1922 – անգլիացի հնէաբան Քարտերը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում։

1924 – վախճանվել է ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորեն։

1946 – Փարիզում կազմակերպվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, մշակույթի և գիտության հարցերով կազմակերպությունը։

1956 – սկսվել է «Վիխր» օպերացիան, որի շրջանակներում Յանոշ Կադրի ղեկավարած հունգարական կառավարության հրավերով մարշալ Ժուկովի ղեկավարած խորհրդային զորքերը մտել են Բուդապեշտ՝ վերջ տալով հունգարական հեղափոխությանը։

1967 – Մոսկվայում շահագործման է հանձնվել «Օստանկինո» հեռուստաաշտարակը։

1970 – Սալվադոր Ալ յենդեն ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը։

1979 – Թեհրանում ուսանողները՝ իրանական «հեղափոխական գվարդիան», պատանդ են վերցրել Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակցի:

1984 – հիմնադրվել է «Dell» ընկերությունը։

1995 – Թել Ավիվի՝ Իսրայելի Թագավորների հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցի ժամանակ սպանվել է Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինը։

2008 – առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ է ընտրվել սևամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank