Ցավն ու տխրությունն ամենամեղմ բառերն են, որոնցով կարելի է արտահայտել «հայի» ողբերգությունը Բաքվի իրականացվող աբսուրդի վերաբերյալ․ Աննա Կոստանյան
BLOGԸնդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 28-30-ը, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը։ Այն, ինչ ներկայացվում էր Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից՝ հսկայական ջանք ու եռանդ չխնայելով ու քծնելով եվրոպական պատվիրակությանը, հավանաբար հերթական կլորիկ եվրո հատկացումներն ստանալու ակնկալիքով, դժվար է պատկերացնել արժանապատվություն ունեցող մարդուն, սակայն նույն ջանասիրությամբ բառ անգամ չարտաբերեցին Բաքվի բանտում պահվող հայ գերիների վերաբերյալ, ավելին, Եվրանեսթի նստաշրջանում դեմ քվեարկեցին այն բանաձևին, որը կոչ էր անում Ադրբեջանին միջազգային անվտանգության երաշխիքներով ապահովել արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքն իրենց ծննդավայր։
Դե ինչ ասես պատգամավորական այս խմբակին, որի յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է նիկոլի նկարի, այլ ոչ թե իր խղճի ու համոզմունքների թելադրանքով։
Այս փաստերը միշտ պետք է արձանագարել, որպեսզի մոտ ապագայում յուրաքանչյուրը պատասխան տա «իր մտքի, խղճի ու համոզմունքներին» համարժեք։
Այս փաստերը միշտ պետք է արձանագարել, որպեսզի մոտ ապագայում յուրաքանչյուրը պատասխան տա «իր մտքի, խղճի ու համոզմունքներին» համարժեք։
Ցավն ու տխրությունն ամենամեղմ բառերն են, որոնցով կարելի է արտահայտել «հայի» ողբերգությունը Բաքվի իրականացվող աբսուրդի վերաբերյալ։ Հային դատող ազերին Բաքվում ու հային ուրացող, դատող հայը Հայաստանում։ Ու դեռ կան այնպիսիք, որ բարբառում են «ինքնիշխանության» մասին, մեծագույն ինքնախաբեություն, որով փորձ են անում ինքզինք համոզել, թե կախյալ չեն օտարի քմահաճույքից։ Կախվածությունն այլ ձևի, որակի ու չափի չի լինում, քան ինչպիսին որ այն հիմա է՝ օրվա իշխանության ձեռամբ ու մատուցմամբ, թուրքական «քիմքին» հաճո ու նրա խոսքի թելադրանքով։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



