«Ինտեր»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Վերոնա»-ին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Ինտերի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ժիովանեն։
Ավելացված չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Վերոնայի» դանիացի պաշտպան Մարտին Ֆրեսեն։Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից։
«Ինտերը» 21 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 5 միավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



