ԱՄՆ-ը չի պատրաստվում Բրազիլիա՝ СОР30 ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տան պաշտոնյան շաբաթ օրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաներ չի ուղարկի այս ամսվա վերջին Բրազիլիայում կայանալիք կլիմայի վերաբերյալ COP30 բանակցություններին, հաղորդել է AFP-ն։
Հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո երկրորդ անգամ Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս եկած Թրամփը, ենթադրվում էր, որ բաց կթողնի առաջնորդների գագաթաժողովը Բելեմում կայանալիք ՄԱԿ կլիմայական ամենամյա համաժողովի նախօրեին։ Բայց հիմա, կարծես, նա նաեւ առաջատար բանակցողներ չի ուղարկի բանակցություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 10-21-ին։
«ԱՄՆ-ը բարձր մակարդակի ներկայացուցիչներ չի ուղարկում COP30»,- անանունության պայմանով ասել է Սպիտակ տան պաշտոնյան։ «Նախագահը անմիջականորեն շփվում է աշխարհի առաջնորդների հետ էներգետիկ հարցերով, ինչպես կարող եք տեսնել պատմական առեւտրային համաձայնագրերից եւ խաղաղության համաձայնագրերից, որոնք կենտրոնանում են էներգետիկ գործընկերության վրա»։
Բրազիլիան ուրբաթ հաղորդել է, որ մոտ 60 համաշխարհային առաջնորդներ հաստատել են, որ մասնակցելու են նոյեմբերի 6-7-ը կայանալիք կլիմայական գագաթաժողովին, որն այս տարի անցկացվում է առանձին՝ կեցության պայմանները թեթեւացնելու համար։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Կոլումբիայի, Չիլիի, Կաբո Վերդեի եւ Լիբերիայի առաջնորդները հաստատել են իրենց մասնակցությունը։
Չինաստանը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կներկայացնի փոխվարչապետ Դին Սյուեսյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



