Էդուարդ Սպերցյանը դիմել է երկրպագուներին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իր Telegram ալիքում դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել թիմին Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակում կայանալիք «Սպարտակի» դեմ խաղում։
«Բարեկամներ, ձեր աջակցությունը մեզ համար հսկայական ուժ է։ Սպասում ենք բոլորիդ»,- գրել է Սպերցյանը։
Խաղը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Կրասնոդարի «Ozon Արենայում»։
Այս պահին «Կրասնոդարը» 29 միավորով զբաղեցնում է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, իսկ «Սպարտակը» 22 միավորով գտնվում է վեցերորդ հորիզոնականում։
Նախորդ՝ 13-րդ տուրում, «ցլերը» 1:0 հաշվով հաղթեցին «Ռուբինին», իսկ կարմիր-սպիտակները նույն հաշվով առավելության հասան «Օրենբուրգի» նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



