Ինչու են Շուշանիկ Բախշյանի նախկին ծննդկանները կրկին «հղիացել». Բժշկուհու փաստաբանը գիտի պատասխանը (տեսանյութ)
VIDEOՄահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով արդեն մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբանների վերջին ասուլիսում հնչած մի քանի ձևակերպումների պատճառով Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, փաստաբան Սիրունյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմում է ներկայացնել Փաստաբանական պալատ:
Ալեքսանդր Սիրունյանը, մինչդեռ, իր նկատմամբ սկսված կարգապահական վարույթի մասին ոչինչ չի մտածում: Մամուլի ասուլիսում նա ասաց, որ իր ձևակերպումներից չի հրաժարվում: Ասում է՝ այն արտահայտությունները, որոնք տուժող կողմին դուր չեն եկել, փորձագետի եզրակացության մեջ են գրված:
Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Մարինե Թովմասյանը այս գործում միայն մեկ ընդհանուր հարցում են համակարծիք. Շուշանիկ Բախշյանի անվան կողքին այլ անուններ են պակասում:
Նյութի շարունակությունը սկզբնաղբյուրում



