Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Անկախ ինձանից՝ համբուրեցի նրան. Վահագն Գալստյան և Շուշան Ղազարյան ամուսնական զույգը 12 տարեկան է

LIFE

Aysor.am-ը գրում է .

Հանդիպումից տարիներ անց միայն հասկացան, որ ծնվել են միմյանց համար: Դերասան-ամուսինները ճակատագրական որոշումը կայացրեցին մեկ օրում և արդեն 12 տարի ապրում են սիրով ու ջերմությամբ պարուրված ընտանիքում:

Aysor.am-ի՝ «Եվ գլխավորը սերն է» խորագրի հերթական հյուրերն են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանը և Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Շուշան Ղազարյանը: 

Առաջին հանդիպում, առաջին տպավորություն

Վահագն. Առաջին անգամ Շուշանին տեսել եմ 1994 թվականին՝ Թատերական ինստիտուտում: Նա սովորում էր դրամատիկական բաժնում, ես՝ երաժշտական թատրոնի և կոմեդիայի բաժնում: Բայց միայն տարիներ անց սկսվեց այն, ինչը, հավանաբար, պետք է լիներ:

Շուշան. Առաջին տպավորությունս իրենից բացասական էր (ժպտում է): Սովորելու տարիներին բացարձակ չենք շփվել, նույնիսկ չէինք բարևում միմյանց (ծիծաղում է):

Ճակատագրական հանդիպում

Վահագն. Այնպես ստացվեց, որ 2000-2001 թվականից երկուսս էլ սկսեցինք աշխատել նույն թատրոնում. Լևոն Թուխիկյանը Շուշանին հրավիրեց Դրամատիկական թատրոն, որպեսզի Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում խաղար Ջոնիի կերպարում…

Շուշան. Այո, մեր հաջորդ հանդիպումը 2001 թվականին էր՝ Դրամատիկական թատրոնում: Այնտեղ աշխատելու շրջանում մեր շփումը նախ վերածվեց ջերմ ընկերության, այնուհետև՝ համակրանքի, իսկ հետո՝ արդեն սիրո:

Վահագնի «սրտի տիրակալներին» ընտրում էր Շուշանը

Վահագն. Թատրոնում հանդիպելուց հետո ես և Շուշանը դարձանք մտերիմ ընկերներ: Նրա հետ կիսվում էի իմ անձնական հարցերով: Երբ մի աղջկա էի հավանում, իրեն ասում էի, կարծիք հարցնում, նա էլ ինձ խորհուրդներ էր տալիս (ժպտում է):

Սովորական ընկերությունից մինչև անսպասելի համբույր և սիրո խոստովանություն

Վահագն. 2004 թվականի մարտի 19-ին ես հասկացա, որ իմ առջև կանգնած է այն մարդն, ում հետ ցանկանում եմ երկար քայլել… Այդ օրը հերթական անգամ որոշել էի՝ պետք է մի քիչ լիցքաթափվել, աշխատանքից կտրվել: Ես միշտ սիրել եմ փորձերից, ներկայացումներից հետո «կյանք մտնել», արվեստից դուրս գալ: Որոշեցինք մեր օրը որևէ հետաքրքիր վայրում անցկացնել… Զրուցելու ընթացքում անկախ ինձանից՝ համբուրեցի նրան: Բնականաբար, սկզբում դիմադրեց, բայց կարևորն այն էր, որ իր աչքերում անկեղծ պայծառություն տեսա, նրա աչքերի կախարդական փայլն ամեն ինչ ասաց իր փոխարեն: Նայեցինք միմյանց ու հասկացանք՝ սիրում ենք: Երկուսս էլ խոսքերի կարիք չունեցանք, սակայն մինչև այսօր ամեն օր ու ամեն վայրկյան կնոջս սիրո խոստովանություն եմ անում:

«Պաշտոնական» ժամադրություն

Շուշան. Երբեք չենք ժամադրվել ու թատրոնից դուրս հանդիպումներ չենք ունեցել: Պատճառն այն էր, որ առավոտից մինչև երեկո փորձերի ու ներկայացումների էինք:

Վահագնը ավելի ռոմանտիկ է

Վահագն. Երևի իմ տեսակից է, բայց ես մի քիչ ավելի շատ երազող եմ, ռոմանտիկ: Կարծում եմ, այդպես ավելի լավ է, տանից մեկը պետք է այդպիսին լինի (ծիծաղում է):  Մինչև այսօր, երբ կնոջս հարցնում եմ՝ հիշո՞ւմ ես՝  ի՞նչ օր էր (նկատի ունի մարտի 19-ը), անմիջապես չի մտաբերում: Բայց ես թվերի, իրադարձությունների հանդեպ շատ ուշադիր եմ, օրով ու ժամով ամեն ինչ հիշում եմ:

Կռիվներ՝ սիրած աղջկա համար

Վահագն. Այն ժամանակ կռիվներ չեն եղել, բայց ցանկացած պահի, եթե պատճառ լինի, որպես տան տղամարդ և սիրող ամուսին, միանշանակ կպաշտպանեմ ԻՄԸ:

Անկախության օրն ինձ զրկեցի անկախությունից

Վահագն. Այդ շրջանում միմյանց հետ վիճված էինք: Փորձից հետո գնացի Աբովյան՝ տուն: Ընկերներս զանգեցին, ասացին, որ Աբովյանում են, միանամ իրենց: Երբ միացա և տեսա, որ Շուշանն այնտեղ է՝ հասկացա՝ այդ ամենն ինքն է կազմակերպել (ժպտում է): Միշտ բոլորն ինձ հարցնում էին, թե երբ եմ ամուսնանալու: Այդ օրն էլ նման խոսակցություն եղավ ու ես կողմնորոշվեցի. բոլորի ներկայությամբ Շուշանին առաջարկեցի՝ կամուսնանա՞ս ինձ հետ: (Մտածում է) հետաքրքիր բան է կյանքը. փաստորեն, Անկախության օրն ինձ զրկեցի անկախությունից (ժպտում է)… Պատասխանն այո էր: Հաջորդ օրվանից սկսվեցին հայկական «վիճակները»՝ հանդիպում ծնողների հետ… Հարսանիք չենք արել, ուղղակի մտերիմներով Տեառընդառաջին հավաքվել, նշել ենք առիթը: Բայց որոշել ենք՝ մեր արծաթե կամ ոսկե հարսանիքին պսակադրվել: Կյանքը ցույց կտա: Կարևորը, որ մինչև այսօր միասին ենք ու սիրում ենք միմյանց:

Շուշան. Մոտ երկու-երեք տարի շփվեցինք ու մի օր էլ որոշեցինք ամուսնանալ: Ավանդական նշանադրություն, հարսանիք չենք արել. պարզապես մի օր Վահագի հետ գնացի իրենց տուն և մնացի այնտեղ (ժպտում է): 

Ամուսնացան ու առանձնացան

Շուշան. Ամուսնության հենց սկզբից բնակվում ենք առանձին:

Վահագն. Ծնողներիս հետ 40 օր ենք ապրել, հետո առանձնացանք ու փորձեցինք ստեղծել մեր տունը: Իմ հայրական տունն Աբովյան քաղաքում է, այնտեղ եմ ծնվել-մեծացել, բայց մենք Երևանում էինք աշխատում ու ամբողջ օրն այստեղ էինք անցկացնում: Հատկապես այդ տարիներին դժվար էր անընդհատ գնալ-գալը: Ես էլ տան ավագ որդին եմ ու վաղ թե ուշ պետք է առանձնանայի: Որոշեցինք այդ պրոցեսը շուտ սկսել: Բնական է, սկզբում ծնողները շատ էին անհանգստանում, մտածում էին՝ ինչպես պետք է անենք: Փառք Աստծո, այսօր հասել ենք լուսավոր մի կետի:

Կյանքն՝ ամուսնությունից հետո

Վահագն. Ճիշտ է, դժվարություններ էլ ենք ունեցել, բայց ընտանեկան կյանքը հրաշալի է: Ես ինձ լավ եմ զգում, անընդհատ ուզում եմ գալ տուն, կնոջս, ձագուկներիս կողքին լինել: Իմ ընտանիքն արդեն ինքնատիպ նիստուկաց, ձևավորված բնավորություն ունի: Կարևորն այն է, որ միմյանց հարգում ենք, մեկս մյուսի հանդեպ ուշադիր ու սրտացավ ենք, ծիծաղ ու սեր ունենք տան մեջ: Իհարկե, երբեմն «պոկվում» եմ ընտանիքից, քանի որ աշխատանքն էլ իրենն է թելադրում: Կարոտը խեղդում է թե՛ ընտանիքիս, թե՛ ինձ: Բախտս բերել է նաև նրանում, որ կինս դերասանուհի է և ինձ հասկանում է: Բացի այդ, Շուշանն ինձ համար շատ խելացի անձնավորություն է, իսկ խելացի կնոջ հետ, հավատացեք, բարդ է: 

Հարս ու սկեսուր, փեսա և զոքանչ

Վահագն. Ասեմ այսպես՝ ես Շուշանի մայրիկի հետ ավելի լավ եմ, քան՝ նա իմ մայրիկի, ու երևի պատճառն այն է, որ ես էլ եմ դերասան, Շուշանի մայրն՝ Արև Սանթրոսյանն էլ (ծիծաղում է): Բայց նա ինձ համար առաջին հերթին հրաշալի կին է, լավ մարդ ու մայր, հայուհի ու տատիկ: Երբ Շուշանի մայրն ու քույրը մեր տուն են գալիս, ուրախանում եմ, համոզում, որ մնան: Հաճախ ասում եմ, որ Տաթևը (Շուշանի քույրը՝ Տաթև Ղազարյան) կարծես եղբայրս լինի: Միմյանց հասկանում ենք վայրկյանների ընթացքում: Շուշանն էլ իմ ընտանիքի հետ է հարգանքով շփվում: Ուղղակի հարս և սկեսուր հարաբերությունները բոլոր ընտանիքներում էլ առկա են, քանի որ ամեն տան կին չի կարողանում ընդունել մեկ այլ կնոջ, միշտ էլ մայրերն իրենց տղայի կողքին պատկերացնում են ուրիշ տեսակ մարդու… Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ խաղաղ է ու տա Աստված՝ միշտ այդպես լինի (ժպտում է):

Շուշան. Ծնողների հետ մեր հարաբերությունները ջերմ են ու հարգալից: Վահագը հրաշալի հարաբերությունների մեջ է մայրիկիս ու քրոջս հետ: Երբեք որևէ խնդիր, նույնիսկ թեթև վեճ չի եղել:

Խանդ

Շուշան. Խանդը մեր ընտանիքում չափավոր է. այնքան, որքան պետք է լինի:

Ընկերներ ու Սուրբ Մկրտություն

Վահագն. 2012 թվականի սեպտեմբերի 25-ին ես և երեխաներս Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտվեցինք և մկրտության քավորն ու քավորկինը դարձան դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները: Ի դեպ, մկրտության ժամանակ ինձ երկրորդ անուն տվեցին՝ Սարգիս (ժպտում է): Ես փորձում եմ այդ անունը, որը քավորս է կրում, լավ պահել:

Ընտանիքի զարդերը. զավակներ

Շուշան. Ունենք երկու զավակ՝ 10 տարեկան աղջիկս՝ Լիլին և 6 տարեկան տղաս՝ Հայկը: 

Վահագն. Երբ նրանք իրար կողքի են կանգնում, չես մտածի, որ քույր ու եղբայր են: Շատ տարբեր են: Ես հիանում եմ իրենցով, հավատում եմ, որ վաղվա օրը շատ ավելի լավ կլինի իրենց համար: Ուզում եմ, որ ամեն պահ կողքիս լինեն: Իրենց հետ շատ եմ խոսում թե՛ դպրոցի, թե՛ այլ թեմաների շուրջ: Երբ պապան գնում է տուն, և՛ տղաս, և՛ աղջիկս ուրախանում են՝ խաղում ենք, սովորում, զրուցում:

Ընտանեկան վեճեր

Շուշան. Բնականաբար, տարբեր թեմաների շուրջ վեճեր լինում են: Դեպի հաշտություն երկուսս էլ քայլ անում ենք՝ նայած իրավիճակից:

Վահագն. Յուրաքանչյուր սիրահար զույգ անցնում է դժվարությունների միջով ու հենց այդտեղ են միմյանց առավել լավ ճանաչում: Բացահայտում են դիմացինի թույլ և ուժեղ կողմերը, ամրապնդում հարաբերությունները ու արդյունքում ձեռք ձեռքի բռնած՝ ճանապարհ անցնում: Իսկապես, շա՜տ դժվարություններ ենք ունեցել, բայց կարևորն այն է, որ ուրախ ենք ու երջանիկ, իրար շատ ենք սիրում: Մենք շատ բաներում միմյանց նման չենք ու երբեմն էլ զարմանում ենք, թե այսքան տարբեր լինելով՝ ինչպես ենք իրար սիրում ու հարգում, մնում իրար կողքի (ծիծաղում է): Բանավիճելիս Շուշանն իրենն է պնդում, ես՝ իմը, բայց նաև կարողանում ենք շատ լուրջ ու անկեղծ քննարկումներ ունենալ: Եթե միմյանցից մի փոքր նեղանում ենք, երկուսս էլ միմյանց ընդառաջ առաջին քայլ անում ենք: Թեև, կարծում եմ, Շուշանը մի քայլ առաջ է: Այդ առումով ես մի քիչ փակ մարդ եմ: Ուրախ եմ, որ իմ կողքին հասկացող ու ինձ ճիշտ ընկալող կին կա:

Սիրում եմ քեզ

Վահագն. Ուզում եմ, որ Շուշանը ոչ մի վայրկյան չմտածի, թե ինչ-որ մի օր ինչ-որ մի բան իմ մեջ կարող է փոխվել կամ սառել: Ես իրեն շատ եմ սիրում և ամեն վայրկյան պարաստ եմ իր համար ամեն ինչի: Շուշ ջան, ցավդ տանեմ, գիտես, թե ես որքան ունեմ քո կարիքը: Ուզում եմ՝ հավերժ կողքիս լինես: Շատ-շատ եմ սիրում քեզ:

Շուշան. Արդեն 11 տարուց ավելի է՝ ամուսնացած ենք: Իհարկե, մեր ընտանիքում եղել են դժվարություններ, անհաշտություններ, բայց անգամ մեկ օր չեմ փոշմանել իմ՝ Վահագի հետ ամուսնանալու որոշման համար: Մեր ընտանիքում կա սեր, հասկացվածություն, համերաշխություն: Շատ եմ սիրում իմ ամուսնուն:

Այն, ինչ ունենք, թող չպակասի

Վահագն. Ցանկանում եմ, որ այն, ինչ հիմա կա՝ սեր, ծիծաղ, սրտացավություն ու հարգանք, երկար պահպանվի: Շատերիս երբեմն թվում է, որ մեծ ու գեղեցիկ տուն կառուցելով,  նաև ամուր ընտանիք ենք կառուցում, բայց դա այդպես չէ: Կարող ես մեծ ու ճոխ բաներ անել, բայց ընտանիքիդ սերն ու ծիծաղը կորցնել:

Շուշան. Ես ինձ համարում եմ երջանիկ կին և ամեն օր Աստծուն շնորհակալ եմ լինում դրա համար:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds