Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Ռազմավարական առումով խոցելի որոշում. ինչո՞ւ է Հայաստանում կրճատվում ռազմական բյուջեն. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Անհավասարակշռություն Ադրբեջանի հետ. Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը նախատեսվում են 563,1 միլիարդ դրամի (մոտավորապես 1,4 միլիարդ դոլար) չափով, ինչը 15,3 %-ով պակաս է 2025 թվականի բյուջեի նախագծից։ Ներքին գործերի նախարարության ծախսերը նույնպես կրճատվում են մոտ 2,2 %-ով՝ հասնելով 102,6 միլիարդ դրամի (մոտավորապես 267 միլիոն դոլարի)։

Նիկոլ Փաշինյանը պաշտպանական ծախսերի կրճատումը բացատրել է 2025 թվականին ռազմական ծախսերի կտրուկ աճով, որը մասամբ պայմանավորված էր պաշտպանական պարտավորությունների վաղաժամկետ մարմամբ։ Նա նշել է, որ 2026 թվականին նման ծավալները կրկնելու անհրաժեշտություն չկա։ Միևնույն ժամանակ, իշխանությունները հույս ունեն արտաքին քաղաքականության ճնշման նվազման՝ դիվանագիտական ջանքերի առաջխաղացման և Ադրբեջանի հետ հնարավոր կարգավորման շուրջ քննարկումների շնորհիվ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիալ-տնտեսական վերլուծության ինստիտուտի կովկասյան ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենիա Գորյուշինայի խոսքով, ֆինանսական և տնտեսական տեսանկյունից այդ որոշումը համապատասխանում է հարկաբյուջետային կայունացման քաղաքականությանը։ Կառավարությունը ձգտում է սահմանափակել բյուջեի դեֆիցիտը, որը 2026 թվականին նախատեսված է ՀՆԱ-ի մոտավորապես 4,5 %-ի չափով։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի չափանիշների, պաշտպանության ծախսերը մնում են բարձր, ինչը վկայում է ոչ թե առաջնահերթությունների փոփոխության, այլ ռազմական ֆինանսավորման տեմպի ճշգրտման մասին։ Սակայն, նշել է Գորյուշինան, փորձագետների շրջանակներում նաև նախանշվում են հնարավոր ռիսկերը։ «Նախ՝ ռազմական բարեփոխումների և սարքավորումների արդիականացման ֆոնին բյուջետային կրճատումները կարող են դանդաղեցնել դրանց իրականացումը։ Երկրորդ՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, պլանավորում է պահպանել բարձր պաշտպանական ծախսերը, Հայաստանի կողմից ծախսերի համեմատական կրճատումը մեծացնում է կողմերի ռազմական ներուժի անհավասարակշռությունը։ Հաշվի առնելով չլուծված անվտանգության հարցերը՝ այդ ասիմետրիան կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ», - նշել է Գորյուշինան։ Պաշտպանության և ոստիկանության ծախսերի կրճատումը 2026 թվականին արտացոլում է Երևանի ֆինանսական կայունության հասնելու ցանկությունը և անվտանգության հարցերում դիվանագիտական նկատառումներից կախվածությունը։ Այդ որոշումը, ըստ փորձագետի, առաջին հայացքից բացատրելի և տրամաբանական է թվում տնտեսապես, բայց ռազմավարական առումով խոցելի է։ «Եթե արտաքին իրավիճակը վատթարանա կամ բանակցությունները կանգ առնեն, Հայաստանը, հավանաբար, ստիպված կլինի ճշգրտել իր բյուջետային առաջնահերթությունները և վերադառնալ ռազմական ծախսերի ավելացմանը», - կանխատեսել է Գորյուշինան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026