Մահացածը 4 անչափահաս երեխաների հայր էր․ նոր մանրամասներ՝ Տավուշի ողբերգական վթարից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Նվեր Աթոյանը։ Նա 4 անչափահաս երեխաների հայր էր։
Oragir.News-ի աղբյուրների տեղեկություններով՝ մահացածը զինվորական էր, զբաղվել էր գերեզմանաքարերի պատրաստմամբ։
«Շատ հարգված, սիրված տղա էր, աշխատող, ստեղծող, բոլորն էլ շատ են սիրել և հարգել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Բերդի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ–Նավուր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին, անտառային հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։ Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» հիվանդանոց:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



