Logitech ընկերությունը ներկայացրել է K980 արևային մարտկոցով աշխատող ստեղնաշարը՝ տասը տարվա մարտկոցի աշխատանքային կյանքով
ECONOMICSLogitech ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նորությունը՝ Signature Slim Solar+ K980 անլար ստեղնաշարը, որը սնուցվում է ներկառուցված արևային վահանակով։ 109.99 եվրո արժողությամբ այս մոդելը կարող է աշխատել մինչև տասը տարի առանց մարտկոց փոխելու, շնորհիվ նորարարական LightCharge տեխնոլոգիայի, գրում է ixbt.com-ը։
K980-ը հաջորդն է դեռ 2010 թվականին թողարկված K750-ի, և այժմ ստացել է ավելի արդյունավետ արևային լուծում․ այն լիցքավորվում է ցանկացած լույսի աղբյուրից, նույնիսկ սովորական սեղանի լամպերից կամ արհեստական լուսավորությունից։ Լրիվ մթության պայմաններում ստեղնաշարը կարող է աշխատել մինչև չորս ամիս՝ մեկ ամսով ավելի, քան իր նախորդը։
Ստեղնաշարի արևային վահանակը տեղակայված է վերին հատվածում։ Այն չունի լիցքավորման միացում կամ մալուխ, և հագեցած է հարթ մկրատային անջատիչներով ու լիարժեք թվային ստեղնաշարով։ Հատուկ արհեստական բանականության ստեղնը Windows-ում լռելյայն գործարկում է Copilot-ը։
K980-ը միանում է մինչև երեք սարքի՝ Bluetooth-ի միջոցով և թույլ է տալիս հեշտությամբ անցում կատարել դրանց միջև մեկ կոճակով։ Բոլոր ֆունկցիոնալ ստեղները հնարավոր է հարմարեցնել Logi Options+ հավելվածի միջոցով։
Ստեղնաշարի պատյանը պատրաստված է 70% վերամշակված պլաստիկից, իսկ այն հասանելի է սև, սպիտակ և գրաֆիտային գույներով։ Թեքության անկյունը ֆիքսված է չորս աստիճանի վրա, և չի կարգավորվում։ Տասը տարվա սպասարկման ժամկետից հետո օգտատերերը կկարողանան iFixit հարթակի միջոցով պատվիրել փոխարինող մարտկոցներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



