Իշխանությունը ֆեյք է «ուղնուծուծով»
ANALYSISՀովանավանքում տեղի ունեցած պատարագից հետո զարգացումները ցույց են տալիս, որ փաշինյանական իշխանությունը բավական լավ է պատրաստվել Հովհաննավանքի ձախողված պատարագին։ Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, որ ՔՊ-ականները որպես դպիր են ներկայացել պատարագին։ «Քաղպայմանագրի» պատգամավորներն էլ ֆեյսբուքյան գրառումներում պնդել են, որ ընդդիմադիրներն ու լրագրողները կեղծ դպիր են ներկայացնում։ Նշվել է, որ պատարագին մասնակցել է ՔՊ երիտասարդական կազմակերպության անդամ Ռաֆայել Ջուլհակյանը, որը դեռ 2018 թվականին դպիր է ձեռնադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։
Հովհաննավանքում պատարագ մատուցած, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը լրագրողներին հայտնել է, որ չի ճանաչում դպիրին։ Փաստացի իշխանությունները հնարավոր էքսցեսներից խուսափելու համար սեփական կուսակիցներ են ուղարկել պատարագ մատուցելու։ Չի բացառվում, որ Փաշինյանն իր թիմում նույնիսկ ձեռնադրված եպիսկոպոսներ ունենա։
Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունների բոլոր դրսևորումները, ըստ էության, ֆեյք են։ Միգուցե Ռաֆայելի ժամանակին իսկապես դպիր են ձեռնադրել, բայց գործող իշխանության գործողություններն ամբողջությամբ կեղծ են և ցույց են տալիս միայն մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանը բավական լավ է պատրաստել եկեղեցու դեմ իր արշավը։ Թերագնահատել նրա և իր թիմի գործողությունները հնարավոր չէ։
Ալլա Աթաբեկյան



