Փաշինյանական իշխանության թիրախում լրագրողներն են
ANALYSISԽորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները քարոզչական նոր հարձակումներ են պատրաստում ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլ նաև ընդդիմադիր լրագրողների դեմ։ Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Փաշինյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին, մասնավորապես ԱԱԾ-ին, գտնել կոմպրոմատներ հայտնի լրագրողների նկատմամբ, վարկաբեկել և մեկուսացնել նրանց։ Միաժամանակ փաշինյանական իշխանությունը փորձում է մաքրել մամուլի դաշտը տարբեր ընդդիմադիր ԶԼՄ-ներից՝ թափանցիկության և ֆինանսավորման աղբյուրների բացահայտման պատրվակով զրկելով դրանք ֆինանսավորման աղբյուրներից, արգելելով գործարարներին ու ընկերություններին գովազդ տրամադրել այդ լրատվամիջոցներին։ Մեկ այլ թիրախ է Հանրային հեռուստաընկերությունը։
Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, հանձնարարել է լրատվական ծառայությանը և անձամբ Պետրոս Ղազարյանին եթեր չկանչել ընդդիմադիր գործիչներին, իսկ կանչել միայն այնպիսի անձանց, որոնք չափազանց կոշտ չեն իրենց գնահատականներում։ Հանրային հեռուստաընկերությունը միշտ էլ եղել է թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների վերահսկողության ներքո, իսկ գրաքննությունը այնտեղ արդեն դարձել է արդյունաբերական մակարդակի վրա։ Այսպիսով, Հանրայինում ազատ խոսքի որևէ դրսևորում հիմա պարզապես բացառվում է։
Արդյունքում, հասարակության և ընդդիմադիր գործիչների մի մասը արդարացիորեն դժգոհ է, որ Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։
Շողեր Ասլանյան



