Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են ապամիջուկայնացման հարցը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան քննարկում են միջուկային զինաթափման հարցերը, հաղորդել է ТАСС-ը։
Վաշինգտոն մեկնելու ճանապարհին Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու իր որոշումը կմեծացնի միջուկային զենքի ռիսկերը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», - ասել է նա։
«Ես կցանկանայի տեսնել ապամիջուկայնացում։ Մենք շատ միջուկային զենք ունենք, Ռուսաստանը նույնպես ունի։ Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը՝ երրորդը, և նրանք կհավասարվեն չորս կամ հինգ տարի հետո։ Կարծում եմ՝ դեէսկալացիան, որը կոչվում է ապամիջուկայնացում, հրաշալի բան կլինի։ Մենք սա քննարկում ենք Ռուսաստանի հետ, և Չինաստանը կմիանա այս քննարկմանը», - ասել է Թրամփը։



