ՌԴ-ն՝ ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրորւմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները 15 շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 170 անշարժ թևով անօդաչու թռչող սարք։
Նախարարության տվյալներով՝ Բրյանսկի մարզում խոցվել է 48 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզում՝ 21, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 16, Կալուգայի մարզում՝ 15, Ռոստովի մարզում՝ 14 և Կուրսկի մարզում՝ 10։ Մոսկվայի մարզում խոցվել է ինը անօդաչու թռչող սարք, որոնցից վեցը ուղևորվում էին դեպի մայրաքաղաք։
Բացի այդ, Տուլայի մարզում ոչնչացվել է ինը անօդաչու թռչող սարք, Ռյազանի, Վոլգոգրադի և Նովգորոդի մարզերում՝ հինգական, Բելգորոդի և Օրյոլի մարզերում և Ղրիմի Հանրապետությունում՝ չորսական, իսկ Լիպեցկի մարզում՝ մեկը։
Հոկտեմբերի 30-ի գիշերը Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկ քաղաքի երկնքում լսվել են մի քանի պայթյուններ։ Բարձր ձայներ են լսվել գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում գյուղի ծայրամասերում և հյուսիսային մասում։ Պայթյուններին ուղեկցում էր օդային հարձակման սիրենը։ Երկնքում երևում էին լուսարձակներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



