Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ. քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։
Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան - Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Փաշինյանը և Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



