Ճապոնիայում 97-ամյա տատիկը փոփ ֆենոմեն է դարձել (տեսանյութ)
VIDEOTert.am-ը գրում է.
Ճապոնիայում ստեղծվել է բացառիկ փոփ խումբ, որը բաղկացած է 33 անդամից և ունի KBG84 տարօրինակ անվանումը:
Ինչպես նշում է telegraph.co.uk-ը, հետաքրքրական է, որ խմբում ներգարավված են 80 տարեկանից բարձր տատիկներ,ովքեր ակտիվ երգում ու պարում են: Հայտնի է, որ խմբի անդամների միջին տարիքը 84-ն է:
Սակայն խմբի ամենաակտիվ անդամը 97-ամյա Հարու Յամաշիրոն է, ով հանդիսատեսին ապշեցրել է իր ավյունով: Ի դեպ՝ Յամաշիրոն խմբի ամենատարեց անդամն է, ում երգարվեստով զբաղվելն աննկարագրելի հաճույք է պատճառում:
Կինը պատմել է, որ կենսական ուժերը պահպանելու համար ինքն անընդհատ շարժման մեջ է, ամեն օր մաքրում է տունը, վարժություններ անում, սննդակարգում միշտ բրինձ ներառում, ինչպես նաև մարմինը պաշտպանում է արևի վնասակար ճառագայթներից:
Այժմ KBG84-ը գտնվում է շրջագայության փուլում:



