5 տարուց շուկայում արհեստական միս կհայտնվի վաճառքի
SOCIETYԱմերիկյան նորաստեղծ Memphis Meats ընկերությունը հայտարարել է, որ արդեն 5 տարուց շուկայում վաճառքի կհանվի արհեստական միս, որը կաճեցվի լաբորատոր պայմաններում։
Ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ արհեստական միս աճեցնելու իրենց տեխնոլոգիաները նվազեցնում են վնասակար նյութերի արտանետումը 90 տոկոսով՝ համեմատած սովորական անասնապահության հետ։
Ընկերությունը մի քանի միլիոն դոլար ներդրում է ստացել եւ նախատեսում է արդեն մոտակայում արհեստական մսի հանումը շուկա։ Նրանք ասում են, որ աճեցման ժամանակ հակաբիոտիկներ չեն օգտագործում։ Սակայն այս միսը բավական թանկ կլինի։ Եթե ԱՄՆ-ում սովորական մսի կիլոգրամն արժե 4 դոլար, մինչդեռ արհեստական մսի կիլոգրամը կլինի 18 դոլար։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



