ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ Վաղարշապատ համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունն իրականացնելու նպատակով
BLOGՍիրելի´ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ Վաղարշապատ համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունն իրականացնելու նպատակով:
«ՀայաՔվեն» վերահսկելու է ոչ միայն նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում քվեարկության, այլև դրա նախընտրական քարոզարշավի ընթացքի առերևույթ խախտումները: Դրանք կամփոփվեն հատուկ զեկույցով:
«ՀայաՔվեի» նպատակը եղել և մնում է մեր յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պաշտպանելը: Դա մենք պատրաստակամորեն կանենք նաև Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



