Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը . «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1270 – վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։

1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։

1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։

1887 –ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։

1908 – լույս է տեսել Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:

1920 – հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսկողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։

1938 – ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։

1950 – ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։

1967 – Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված՝ 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:

1974 – շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1975 – Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ զինյալների կողմից, որը առաջացրել է զգալի ավերածություններ։

1989 – Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:

1993 – Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և ազատագրել են Մինջևան երկաթուղային կայարանը։

2004 – «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը:

2011 – Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ մասին հայտարարելով «Ֆեյսբուքի» իր էջում:

2014 – Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2019 – Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, որը կալանավորվել է։

ԱՇԽԱՐՀ

312 – տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։

1237 – եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին, և այդ օրը համարվում է Բեռլինի ծննդյան օրը։

1420 – Չինաստանում Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է երկրի մայրաքաղաք:

1469 – ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական Էրազմ Ռոտերդամցին։

1492 – Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։

1707 – Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։

1860 – ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, ձյուդոյի ստեղծող Ձիգորո Կանոն։

1886 – Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:

1892 – կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։

1900 – Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Օլիմպիական 2-րդ խաղերը։

1903 – ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։

1914 – ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։

1914 – ծնվել է ամերիկացի վարակաբան, պոլիոմիելիտի պատվաստման ստեղծող Ջոնաս Սոլկը։

1914 – «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։

1918 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրո-Հունգարիայից անկախանալու մասին, որով իսկ փլուզվել է ԱվստրոՀունգարական կայսրությունը։

1933 – ծնվել է բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ Գարինչան:

1940 – Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը Հունաստանում նշվում է որպես Օխի օր։

1955 – ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։

1956 – ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

1962 – Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբայից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։

1967 – ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։

1969 – վախճանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։

1995 – Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289, վիրավորվել՝ մոտ 300 մարդ։

2011 – Մոսկվայում 6 տարվա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ թատրոնը։

2023 – Ղազախստանի Կարկանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, որը եղել է զոհերի թվով խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկը. զոհվել է 46 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia