Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Տղաներիս ուժն է ինձ ոտքի հանել և ասել՝ մա՛մ, պիտի ապրես». Եղբայրներ Գևորգ և Կարեն Գևորգյաններն անմահացել են նոյեմբերի 8-ին Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տղաներս դժվար տարիներին են ծնվել, Գևորգս՝ 1994, Կարենս՝ 1998 թվականին, Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Շատ նման էին իրար, շատերն անգամ մտածում էին, թե զույգ են, բայց բնավորությամբ շատ տարբեր էին։ Անգամ իրենց զորամասի գնդապետն էր ասում՝ Կարենը ծովի այս կողմն է, Գևորգը՝ մյուս կողմը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի և Գևորգի մայրը՝ տիկին Արևը։

Փորձում ենք զրույցի ընթացքում տղաներից յուրաքանչյուրի դիմանկարը ստանալը։ «Կարենը բնավորությամբ հանգիստ էր, համբերատար, լուրջ։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում։ Երեք տարի անվճար սովորելուց հետո կարմիր դիպլոմով տեղափոխվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետ՝ միանգամից երկրորդ կուրս։ Վերջին տարին էր մնացել, որ պետք է ավարտեր համալսարանը։ Ցավոք, կիսատ մնաց»։ Կարենը 2016 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ «Զորացրվելուց հետո սովորելու հետ մեկտեղ աշխատանքի է ընդունվել ոստիկանության ներքին զորքերում։ Այդտեղ նույնպես ստացավ կրտսեր սերժանտի կոչում, եղել է խմբի հրամանատար»։

Ի տարբերություն Կարենի, Գևորգն ավելի աշխույժ է եղել։ «Չարաճճի էր, ժիր։ Գևորգը տարված էր մեքենաներով։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ։ Ծառայությունը ավարտելուց հետո զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ։ Նա այդ ուղղությամբ կրթություն ստացավ և հմտացավ իր մասնագիտության մեջ»։ Գևորգը մեկ տարի աշխատել է Արմավիրի զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է ոստիկանության ներքին զորքեր։ Նա ամուսնացած էր, ունի մեկ դուստր։

Մայրիկն ասում է՝ տղաների բնավորության լավագույն բնորոշումը հետևյալն է. «Կարենին ժամերով ասում էինք՝ մի բառ խոսիր, իսկ Գևորգին էլ խնդրում էինք՝ մի րոպե մի խոսիր։ Շատ սիրով եղբայրներ են եղել, իրար թև ու թիկունք էին, մշտապես կողք կողքի։ Երբ ասում էի՝ Կարե՛ն, Գևը կողքին էր, երբ ասում էի՝ Գևո՛րգ, Կարենն էր կողքին»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես տղաները որոշեցին ծառայության անցնել ներքին զորքերում, մայրիկն անկեղծանում է. «Կարենը որոշեց հեռակա սովորելուն զուգահեռ աշխատանքի անցնել ներքին զորքերում, որպեսզի կարողանա նաև իր ֆինանսական ծախսերը հոգալ։ Մի քանի ամիս աշխատելուց հետո եղբորն ասաց. «Գև՛, հարմար աշխատանք է, կարող ես դու էլ դիմում գրել, ընդունվել, միասին կգնանք աշխատանքի»։ Չգիտեմ, թե ինչու որոշեցին, որ երկու եղբայր միասին պետք է աշխատեն։ Գևորգն էլ ընդունվեց աշխատանքի։ 2021 թվականի ապրիլին իրենց ծառայության երրորդ տարին պետք է լրանար։ Անգամ իրենց ասացի՝ երեք տարին լրանա, դուրս եկեք ծառայությունից։ Ամբողջ օրն աշխատանքի էին, նորմալ չէինք տեսնում իրենց։ Գևորգն ամուսնացած էր, աղջիկն արդեն ծնվել էր։ Կարենը հրաժարվեց, ասաց, որ համալսարանն ավարտելուց հետո կկարողանա նաև պաշտոնի առաջխաղացում ունենալ։ Գևորգը սիրում էր մեքենաներ նորոգելու իր աշխատանքը։ Բայց եկավ 2020 թվականը, որը երկու տղաներիս երազանքն էլ կիսատ թողեց»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 21-ին Գևորգիս աղջկա մեկամյակն էր։ Շատ մեծ ծնունդ կազմակերպեց տղաս, անասելի ուրախ էր։ Հետո սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին գնացին զորամաս, այնտեղից էլ ուղիղ Քարվաճառ։ Զանգեցին՝ իրերը դասավորեք, գնում ենք։ Դե, արդեն գիտեինք, որ պատերազմ է։ Ուղիղ մեկ ամիս՝ մինչև հոկտեմբերի 29-ը, մնացին Քարվաճառում։ Հոկտեմբերի 30-ին երկուսով տուն եկան։ Նոյեմբերի 1-ին գնացին զորամաս, եկան տուն, թե պիտի նորից գնանք, վիճակը շատ բարդ է։ Արձագանքեցի՝ ախր մեկ գիշեր եք տանը մնացել։ «Մա՛մ, պիտի գնանք»։ Որքան գիտեի՝ պատերազմի ժամանակ եղբայրներին միասին չեն տանում։ Ասացին. «Մա՛մ, այս դեպքում օրենք չկա, պատերազմ է, պետք է գնանք»։ Այդ ժամանակ Գևորգին խնդրեցի՝ գոնե դու մի գնա։ Ուզում էի գոնե մեկին տանը պահել։ Չգիտեի, որ զորամասի գնդապետը հրաման է տվել, որ զորամասում ծառայող եղբայրներից, որոնք, ի դեպ, շատ են եղել, միայն մեկը պետք է գնա պատերազմ։ Նույնիսկ այնտեղ վիճել էին։ Գևորգն անգամ բարկացել էր, Կարենն էլ նրան ասել էր՝ ես կգնամ, դու կին ու երեխա ունես, Գևորգն էլ հակադարձել էր՝ ես քեզ չեմ թողնի գնաս, դու փոքր ես։ Այս պատմությունները ես իրենց զոհվելուց հետո եմ իմացել։ Այդ ժամանակ, երբ տղաներն արդեն երկրորդ անգամ էին գնում, հասկանում էինք, որ պատերազմը թեժ փուլում է, զոհերը շատ էին, բայց ստացվում է, որ տղաներս գիտակցաբար գնացին պատերազմ»։

Տղաները նոյեմբերի 2-ին գնում են Շուշի։ «Զանգահարեցի Գևորգին, ասաց՝ Քարվաճառում ենք, այստեղ խաղաղ է, ուղղակի սահմանն ենք հսկում։ Ձայներ, կրակոցներ էինք լսում։ Այդ ժամանակ էլ մեզ հանգստացնում էին. «Մամ, զորավարժություններ ենք անում, պարապմունքներ են»։ Ոչնչից տեղյակ չէինք, մինչև նոյեմբերի 5-ին զոհվեց իրենց ընկերը՝ Սերգեյը։ Մեր հարևանն էր, միասին էին ծառայում։ Այդ ժամանակ խոսեցինք իրենց հետ, իմացանք, որ գնալու օրվանից Շուշիում են, թեժ մարտերի մեջ։ Նոյեմբերի 6-ին Գևորգի հետ խոսեցի, ասաց. «Մա՛մ, շրջափակման մեջ ենք, բայց հաստատ մեզ այստեղից կհանեն, ամեն ինչ լավ կլինի»։ Կարենի հետ չկարողացա խոսել։ Նոյեմբերի 8-ին Գևորգի հետ խոսել է կինը՝ Գայանեն, ասել էր, որ ամեն ինչ լավ է, կգանք։ Այդ ընթացքում նաև ընկերների հետ են խոսել, անտեղյակ էինք ես ու ամուսինս։ Մտածում էինք շրջափակման մեջ են, կհանեն իրենց, բայց վիճակն ավելի լուրջ էր։ Հետո զինադադար կնքվեց։ Շատ էի ուրախացել։ Մտածում էի, որ առավոտյան է կինը զրուցել Գևորգի հետ, ուրեմն ողջ են։ Չպատկերացրեցի, որ ո՛չ ողջերին են Շուշիից դուրս բերում, ո՛չ զոհվածներին։ Հետո սկսվեցին սպասման օրերը։ Ամենուր իրենց ենք փնտրել։ Ի վերջո, տասն օր անց կգտանք Ստեփանակերտի դիահերձարաններից մեկում»։ Զորամասը նոյեմբերի 7-ն է նշում որպես տղաների անմահանալու օր։ «Այդ օրը 40-ից ավելի տղաներ են զոհվել։ Բայց քանի որ նոյեմբերի 8-ին է եղել մեր վերջին կապը, մենք այդ օրն ենք համարում որպես տղաներիս հիշատակի օր»։

Երկու որդի կորցրած մայրիկին բարդ է հարցնել, թե ինչն է ուժ տվել անցնող տարիներին։ «2022 թվականին ծնվեց մեր Արենը։ Նա դարձավ մեր ապրելու ուժը։ Ճիշտ է, մեր ցավը մնաց նույնը, բայց ապրեցինք, Արենը մեզ ոտքի հանեց։ Սկզբում ես չէի ուզում անգամ լսել կրկին մայրանալու մասին։ Ասում էի՝ երկու որդի եմ կորցրել, այդ ինչ ուժ պետք է ունենամ, որ կրկին մայրանամ։ Դանդաղ մեռնում էինք։ Ամուսինս սրտի ծանր վիրահատություն տարավ, մահվան ճիրաններից շատ դժվարությամբ փրկվեց։ Իսկ հետո Արենս ծնվեց... Իհարկե, մեզ ապրեցնողը նաև թոռնուհիս է՝ մեր Արևը: Այս տարի առաջին դասարան գնաց։ Այնքան անուշիկ է մեր աղջիկը, խենթանում ենք իր համար»։

Տիկին Արևն ասում է՝ իր տղաների ուժն է իրեն փոխանցվել։ «Այդ ուժն է ինձ ոտքի հանել և ասել՝ մա՛մ, պիտի ապրես, պիտի քայլես»։

Հ. Գ. - Գևորգ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Կարեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար», ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Պարգևատրվել են նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված են Խանջյան գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank