Yerevan, 28.October.2025,
00
:
00
BREAKING


«Նման ծավալի կալանքները, նման տևական կալանքները նույնիսկ մարդասիրությանն են հակասում՝ որպես սկզբունքի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեծ թվով քաղբանտարկյալներ, ձերբակալությունների և կալանքի որոշումներ, քրեական գործեր։ Այս իրականության մեջ ենք գտնվում արդեն ամիսներ։ Փաստաբաններն ահազանգում են, որ այս իրողությունների մեջ բարդ է արդարադատության կյանքի կոչումը, քանի որ գործերում բացակայում են օրենքն ու օրինականությունը։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իրեն ուղղված՝ «ի՞նչ բնորոշում կարելի է տալ տեղի ունեցող գործընթացներին» հարցին հետևյալ հարցադրմամբ է արձագանքում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում նախկին ժամանակահատվածներում, տարբեր փուլերում ևս եղել են քաղաքական հետապնդումներ։ «Եկեք շեշտը դնենք հենց կալանքի վրա։ Վերջին շրջանում հիմնական սևեռվածությունը, իրավունքների խախտումների բարձրաձայնման կոնտեքստում, հատկապես խափանման միջոց կալանքի վրա եմ դնում։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ, այո՛, նախկինում ևս եղել են դեպքեր, որ, եթե փորձենք օբյեկտիվ գնահատական տալ մասնագիտական հանրույթի կողմից, կարող ենք ասել, որ այս կամ այն դեպքում կալանքը չպետք է կիրառվեր կամ դրա երկարաձգումն առնվազն պետք է մերժվեր։ Բայց 2022 թվականից ի վեր ունենք մի նոր ժամանակաշրջան, կարելի է ասել՝ քրեական դատավարական այս գործընթացներում ունենք մի նոր պարադիգմա։ Այդ իրավիճակը կարելի է բնութագրել նոր խափանման միջոցների ներդրման հանգամանքով։ Մինչև 2022 թվականը Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության ոլորտում չի եղել խափանման միջոց տնային կալանք, չի եղել խափանման միջոց վարչական հսկողություն, չի եղել խափանման միջոց տնային կալանքը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված կիրառելու հնարավորություն։ Բոլոր դեպքերում, որքան էլ կարող ենք ավելի խիստ դիտարկել մինչ 2022 թվականի ժամանակահատվածը՝ եղած բոլոր օբյեկտիվ տվյալներով, բայց 2022 թվականից ի վեր այդ ստանդարտն էլ ավելի է բարձրանում։ Կալանքի կիրառումը, դրա երկարաձգման հեռանկարը պետք է օրենքին այնքան խիստ համապատասխանող լինեն, որ չլինեն խոցելի, չվերածվեն պատժիչ գործիքի, քաղաքական հետապնդման»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։

Շարունակում է՝ ի՞նչ ունենք օբյեկտիվ իրականության մեջ՝ 2022 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ «Դիտարկենք հենց այս վերջին ժամանակահատվածը։ 2025 թվականի հունիսի 17-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Կարելի է ասել, որ բոլոր՝ կալանքի առաջնային, դրա երկարաձգման և հաջորդիվ երկարաձգման նիստերին ներկայացվել է դիրքորոշում, որ, ինչքան էլ աբսուրդ է, ինչքան էլ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը ոչ մի մեղադրանքով չի հաղթահարվում, բայց եթե այդպիսի համառություն է ցուցաբերվում այն հաստատված համարելու հարցում, ապա դիտարկեք այլընտրանքային խափանման միջոցները։ Դրանք մերժվում են, նույն հաջողությամբ կարող ենք ասել նաև բազմաթիվ այլ գործերով։ Հիմա այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ասել, որ իրավիճակը, այսպես ասած, իրավական է կամ ողջամիտ։ Պարզապես չենք կարող։ Ի վերջո, հաճախ ներկայացվող մեղադրանքները և զգայունություն պարունակող գործերը նույնիսկ միջին ծանրության աստիճանը չեն հաղթահարում։ Օրինակ բերենք Միքայել սրբազանի գործը։ Ի սկզբանե միջին ծանրության ենթադրյալ հանցանք էր։ Ինչի՞ համար պետք է ընտրվեր կալանքը՝ որպես խափանման միջոց, հենց առաջին պահից սկսած։ Կալանքը միջազգային փորձում առանձնապես ծանր հանցանքների հետ է առնչվում ռիսկայնության տեսանկյունից, բայց Եվրոպական դատարանն արդեն տասնյակ տարիներ է, ինչ բոլորիս հուշում է, որ մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը նշանակություն չունի խափանման միջոցի ընտրության հետ՝ ելնելով նրանից, որ անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Բայց պրակտիկայում տեսնում ենք, որ այդ զգայունությունը հիմնականում նման տեսակ դեպքերում է ավելի ցայտուն լինում, բայց նույնիսկ այդ դեպքում էլ չպետք է այդպես լինի։ Նույնիսկ միջին ծանրության, ծանր աստիճանի հանցանքների մեղսագրման, դրանց անմեղության կանխավարկածը հաղթահարված չլինելու պայմաններում տեսնում ենք միայն ու միայն կալանքներ այն պարագայում, երբ 2022 թվականից ի վեր գիծ է քաշվել։ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեցին նոր տեսակի խափանման միջոցներ, որոնք իրենց ծանրության աստիճանով շատ համահունչ են կալանքի հետ, որովհետև տնային կալանքն իրենից նույն խստությունն է ենթադրում, պարզապես անձը քրեակատարողական հիմնարկում չէ իրավունքների ինտենսիվ սահմանափակման մեջ լինում, այլ տանը։ Ի վերջո, մեկ ամիս էլ չի անցել, ինչ Սահմանադրական դատարանը հատուկ որոշմամբ ընդգծել է, որ կալանք չկիրառելը արդարության և մարդասիրության կարևոր երաշխիքներից է։ Պատկերացրեք, թե ինչ ազդակ է տալիս։ Հետևաբար, նման ծավալի կալանքները, նման տևական կալանքները նույնիսկ մարդասիրությանն են հակասում՝ որպես սկզբունքի։ Արդարությանը, բնականաբար, հակասում են, դա ցայտուն է։ Բավարար է միայն այն օրինակը, որ խափանման այլ միջոցներ կան, բայց միշտ կալանքն է ընտրվում։ Այստեղ կարելի էր հարցնել՝ առաջարկվե՞լ են այլընտրանքային խափանման միջոցներ, թե՞ ոչ։ Պատասխանը հնչում է՝ այո՛, և այստեղ բանավեճն ավարտվում է»,-նշում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ Հայաստանում կալանքը դարձել է պատժի միջո՞ց։ «Ակնհայտորեն՝ այո, այն պարագայում, երբ կալանքը պարզապես խափանման միջոց է։ Ուրիշ որևէ բնութագրում այն չունի, խափանման միջոց է զուտ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Այսքան փաստարկների պայմաններում, երբ որևէ մի տվ յալ չի ներկայացվում, որ անձը պայմանականորեն ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել կամ նման ծանրակշիռ մի տվ յալ չկա, բայց միշտ կալանքը պահպանվում է, կարելի է ասել, որ դա ինչ-որ տեղ պատժիչ, ինչ-որ տեղ ռեպրեսիվ և ինչ-որ տեղ քաղաքական գործիքի է վերածվում։ Սա մեծ ցավով եմ արձանագրում։ Մեր զրույցի սկզբում ասացի՝ պնդում կատարել, որ քրեական դատավարության, քրեական գործերի նախկին ժամանակահատվածում նման իրավիճակ ընդհանրապես չի եղել, միամտություն է։ Բայց երբ ընդգծում ենք, որ 2022 թվականից կան խափանման միջոցների նոր տեսակներ, և, միևնույն է, կալանքն այսքան գերակայող է, այստեղ ունենք անհերքելի խնդիր»,-հավելում է փաստաբանը։

Ինչո՞ւ է Հայաստանում տեղի ունեցողի կոնտեքստում լուռ միջազգային հանրությունը՝ հանձինս եվրոպական երկրների և կառույցների, որոնք շատ դեպքերում նախաձեռնողն ու աջակցողն են եղել, որ իրավապահ համակարգում լինեն բարեփոխումներ։ «Հակված եմ նրան, որ ակնհայտորեն բախվում ենք երկակի ստանդարտների։ Մյուս կողմից՝ եթե նայում ենք Եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումները՝ հետընթա՞ց են արձանագրել կալանքը որպես խափանման միջոց գերակայող չդիտարկելու իրենց՝ տևական ժամանակ ձևավորված մոտեցումից, ապա պատասխանն է՝ ոչ։ Նույն որոշումները, վճիռները Եվրոպական դատարանից գալիս և ընդունվում են առ այն, որ չի կարող կալանքը ձևական, ստանդարտ, տրիվ յալ հիմքերով կիրառվել։ Չի կարող երկարատև կալանքը այդ պայմաններում լինի օրինական և իրավաչափ։ Այս դիրքորոշումները նույնիսկ ավելի են կատարելագործվում։ Սա մի հարթակ է։ Մյուս կողմից՝ իրավապաշտպան բնույթի միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty international-ը, Freedom House-ը, արձանագրում են այս խնդիրները Հայաստանում, բայց տեղում իրենց առաքելությունն իրականացնող օտարերկրյա, եվրոպական երկրների դեսպանատները և այլն, որոնք նախկինում շատ ակտիվ են եղել, այսօր նրանց այդ ակտիվությունը չի նկատվում։ Եվ դրա բանաձևումը գալիս է դեպի երկակի ստանդարտներ։ Պետք է կրկին հիշեցնել՝ 2022 թվականից սկսած, բացի կալանքից, ունենք այլ խափանման միջոցներ։ Այն ժամանակ խոսում էինք կա՛մ կալանք, կա՛մ գրավ խափանման միջոց կիրառելու մասին։ Հիմա այլևս այդպես չէ։ Հիմա կարող է կիրառվել պայմանականորեն միաժամանակ տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք, այսինքն՝ բոլոր հնարավոր ռիսկերը զսպվում են։ Բայց ինչպե՞ս է ստացվում, որ կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց»,-եզրափակում է Արամ Վարդևանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member