Վանաձորում Արցախից բռնագաղթված 225 ընտանիք ստացել է մարդասիրական օգնություն։
SOCIETYՀայաստանի Աբովյան քաղաքում ավարտվել է մարդասիրական նախաձեռնության հերթական փուլը, որը իրականացվում է «Եվրասիա»-ի և Ռուսական Մարդասիրական Առաքելության համատեղ ջանքերով՝ #ՌուսաստաննՁեզՀետ նախագծի շրջանակում։ Չորս օր շարունակ կամավորները աջակցություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։ Ընդհանուր առմամբ, օգնություն է ստացել շուրջ 800 ընտանիք, որոնք հայտնվել են բարդ սոցիալական իրավիճակում։
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաներ ունեցող ընտանիքներին․ Տասնյակ ընտանիքներ ստացել է մանկական հատուկ փաթեթներ, որոնք ներառում են սնունդ, հիգիենայի պարագաներ և անհրաժեշտ ամեն ինչ՝ փոքրիկների խնամքի համար։ Այս հավաքածուները կազմվել են՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները՝ ապահովելով երեխաների հարմարավետությունն ու անվտանգությունը։
Վանաձորյան ակցիան շարունակությունն է օգոստոսից մեկնարկած լայնածավալ աշխատանքի։ Մինչ այդ, նմանատիպ աջակցություն արդեն տրամադրվել էր Մասիսի համայնքում ,Գյումրի , Աբովյան,Ապարան և այլ քաղաքներում։ Ընդհանուր առմամբ, նախագծի ողջ ընթացքում աջակցություն է ստացել ավելի քան 4000 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրն անցել է ծանր փորձությունների միջով։ Շատերի համար այս օգնությունը ոչ միայն նյութական աջակցություն է, այլև համերաշխության և հոգատարության նշան։
«Այս փաթեթները միայն սնունդ կամ առաջին անհրաժեշտության պարագաներ չեն։ Դրանք մարդկանց հիշեցում են, որ իրենք մենակ չեն, որ կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ու աջակցել», — նշում են տեղում աշխատող կամավորները։
Մարդասիրական առաքելությունը շարունակվում է․ մարդասիրական օգնության հաջորդ փուլը կկազմակերպվի Արմավիր, Արարատ և Արտաշատ քաղաքներում, որտեղ թիմը կշարունակի աջակցություն ցուցաբերել դժվարին կենսական իրավիճակում հայտնված ընտանիքներին։
«Եվրասիա» ԻՀԿ-ն՝ միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը մասնավոր միջոցներով իրականացնում է հումանիտար նախագծեր՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ն աջակցում է սոցիալապես կարևոր նախաձեռնություններին, հնարավորություն է տալիս տարբեր մշակույթների մարդկանց շփվել միմյանց հետ, զարգացնում է կրթության, բժշկության, երիտասարդական փոխանակման ոլորտներում նախագծեր։



