ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից
SOCIETYՆոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ինչպես է վարվելու ՀԷՑ-ի հետ, արդյոք զրկելու՞ է լիցենզիայից, թե՞ այլ լուծում է տալու:
Եվ հիմա, MakaryanNews-ի տեղեկություններով, ՀԾԿՀ-ում մտադիր են մինչև նոյեմբերի 18-ը (10-14-ն ընկած հատվածում) որևէ փոքր դահլիճում կազմակերպեն ՀԷՑ-ին վերաբերող հարցի քննարկումը, և, դահլիճային պայմանները պատրվակ բերելով, արգելեն լրագրողների և այլ շահագրգիռ անձանց մուտքը նիստին, որպեսզի վերջնական և անխոչընդոտ զավթեն ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից: Ի դեպ, Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ ինձ հետ զրույցում չէր բացառել, որ վարույթի ժամկետի ավարտին հնարավոր է զրկեն ՀԷՑ-ին լիցենզիայից:
Հիշեցնենք, ՀԾԿՀ-ն նախկինում տեղակայված էր Սարյանի փոստի շենքում, սակայն շենքը օտարելուց հետո տեղափոխվել է Պլանի գլուխ` Մնասնիկյան 5/1 հասցե, որտեղ դահլիճը այս օրերին վերանորոգում են: Մեզ հասած տեղեկություններով` հատուկ ձգձգում են նորոգման աշխատանքները, որ մինչև ՀԷՑ վարույթի քննությունը «չհասցնեն» ավարտել և այդ պատրվակով նիստը անցկացնեն որևէ այլ` չափերով ավելի փոքր և լրագրողների համար անհարմար դահլիճում:
Մանրամասն` այստեղ



