Աբու Դաբիում մեկնարկել է ունիկալ արևային էլեկտրակայանի կառուցումը
ECONOMICSԱբու Դաբիում մեկնարկել է ունիկալ արևային էլեկտրակայանի կառուցումը, որի արժեքը կազմում է շուրջ 22 միլիարդ դիրհամ (մոտ 6 միլիարդ դոլար)։ Նախագիծը իրականացվում է Abu Dhabi Future Energy Company PJSC – Masdar և Emirates Water and Electricity Company (EWEC) ընկերությունների կողմից։ Այն համատեղում է 5,2 գիգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և 19 գիգավատ-ժամ տարողությամբ մարտկոցային էներգապահեստավորման համակարգ, ինչը դարձնում է այն աշխարհի ամենախոշոր և տեխնոլոգիապես զարգացած նախագծերից մեկը։
Նոր կայանը հնարավորություն կտա արտադրել մինչև 1 գիգավատ էլեկտրաէներգիա՝ շուրջօրյա ռեժիմով, և այն կունենա մրցունակ ինքնարժեք՝ համաշխարհային շուկայական չափանիշներով։ Օգտագործվող առաջատար տեխնոլոգիաները թույլ կտան հաղթահարել արևային էներգետիկայի հիմնական թերությունը՝ օրվա ընթացքում էներգիայի անհավասար արտադրությունը։
Էլեկտրակայանի գործարկումը նախատեսված է 2027 թվականին, և այն կդառնա կարևոր քայլ Աբու Դաբիի մաքուր էներգիայի անցման ռազմավարության իրականացման ճանապարհին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



