Փաշինյանի տոտալ ֆիասկոն
ANALYSISԿարգալույծ արված քահանայի մատուցմամբ Հովհաննավանքում երեկ տեղի ունեցած պատարագը և իշխանության գործողությունները, պարզ ասած, ձախողվել են։
Փաշինյանական իշխանությունը, չարաշահելով վարչական ռեսուրսը և տարբեր համայնքների ղեկավարներին հանձնարարելով մեծ քանակությամբ մարդ բերել Հովհաննավանք, որպեսզի առնվազն վերևից տեսագրեն և հանրությանը փորձեն ապացուցել, թե իբր ժողովուրդը դեմ է կաթողիկոսին և սպասարկում է Փաշինյանի օրակարգը, տոտալ ֆիասկոյի է ենթարկվել։ Բազմաթիվ համայնքապետեր, պարզ ասած, հրաժարվել են, շատերն էլ, ովքեր խոստացել էին, չէին եկել։ Մեր տեղեկություններով՝ «ֆեյք պատարագին» չի ներկայացել անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը՝ տարատեսակ պատրվակներով հրաժարվելով գալ։
Իսկ արդեն պատարագից հետո, երբ Փաշինյանը հասկացել է, որ արդեն ծանրագույն վիճակում է գտնվում և չի կարողանալու իր նախանշած սցենարով գործողություններ իրականացնել Մայր Աթոռի դեմ, գազազել է։ ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը երեկ տասնյակ զանգեր է կատարել տարբեր պաշտոնյաների, ՔՊ-ական ներկայացուցիչների, համայնքապետերի՝ ընդհուպ հայհոյելով Հովհաննավանք չժամանելու համար։ Շատերին էլ հայտնել է, որ առաջիկայում ոչ միայն չեն հայտնվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում, այլև չի բացառվում, որ քրեական գործեր հարուցի նրանց դեմ։
Ավելի ուշ նա տեսանյութ է տարածել՝ փորձելով մեղմել իրավիճակը՝ հայտարարելով, որ հաջորդ շաբաթ ևս Հովհաննավանքում մասնակցելու են պատարագի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ տեղի ունեցած ձախողումից հետո «Քաղպայմանագրում» այժմ խիստ մտահոգ են․ հասկանում են, որ Փաշինյանը չի ների այդ վիրավորանքը և համապետական անպատվությունը, ուստի խոստացել են հաջորդ շաբաթ ներկայանալ Հովհաննավանք։
Ինգա Հովսեփյան



