Իրաքում նավթամուղի պայթյունի հետևանքով առնվազն երկու բանվոր է զոհվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն երկու բանվոր է զոհվել կիրակի օրը Իրաքի Զուբայր նավթահանքում նավթամուղում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։
Նավթավերամշակող ընկերությունների ներկայացուցիչների վկայությամբ, միջադեպը չի ազդել նավթի հոսքերի վրա, որոնց թողունակությունը ներկայումս կազմում է օրական 400 000 բարել։
Պաշտոնյաների հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է այն պահին, երբ աշխատողների խումբը եռակցման աշխատանքներ էր կատարում նավթամուղի մոտ։ Հրշեջները պայքարել են կրակի դեմ այն հատվածում, որով հում նավթը Զուբայրից ուղղվում է դեպի մոտակա պահեստարաններ։
Պաշտոնյաները հայտնել են, որ տուժած բանվորներից հինգը ծանր այրվածքներ են ստացել և գտնվում են ծայրահեղ վիճակում, ինչը մտահոգություն է առաջացնում, որ զոհերի թիվը կարող է աճել։
Հետևեք մեզ՝ այստեղ



