Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Հայկական տարազ. առանձնահատուկ մշակութային էլեմենտից մինչև համաշխարհային նորաձևության ոգեշնչման առարկա

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայկական տարազը մեր ժողովրդի մշակութային կարևոր բաղադրիչներից է, քանի որ իր մեջ ներառում է թե՛ հայ ժողովրդի արժեհամակարգն ու ինքնությունը և թե՛ կենցաղն ու կացությունը։ Ցավոք, մեզ հաճախ թվում է, որ հայկական տարազը շատ սպեցիֆիկ է և ունի մեծ կարևորություն միայն մեզ համար, այնինչ հայկական տարազն իր ուրույն դերն ունի կովկասյան տարազախմբում և մեծ ազդեցություն համաշխարհային նորաձևության վրա իր էթնիկ պրինտով, գույներով և նյութերով, ինչի մասին այսօր կխոսենք մենք՝ հիշեցնելու մեր ընթերցողներին հայկական տարազի չլսված և չարձանագրված ազդեցության մասին։

тараз2.JPG (108 KB)

Ի՞նչ է հայկական տարազը և ի՞նչով է այն առանձնահատուկ

Հայկական տարազը հայ ժողովրդի ազգային հագուստն է, որը ձևավորվել է դարերի ընթացքում և արտացոլում է մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը, աշխարհայացքը և գեղարվեստական ճաշակը։ Այն ոչ միայն հագուստ էր, այլև ազգային ինքնության և պատկանելիության խորհրդանիշ։

тараз3.PNG (919 KB)

Մենք՝ ժամանակակիցներս պիտի առանձնահատուկ շնորհակալություն հայտնենք մեր նախնիներին այն մշակութային տարբերության համար, որը արտացոլված է այդ թվում մեր ազգային հագուստի համալիրում․ չէ՞ որ ցանկացած հայակական գավառ առանձնանում էր իր տարազով։ Հարկ է նշել, որ հայկական տարազը բաղկացած է երկու համալիրից՝ արևմտյան և արևելյան տարազախմբերից, որոնք իրենց հերթին զանազանվում են ըստ շրջանների։ Արևմտյան և արևելյան տարազախմբերի տարբերություններն ակնհայտ են․ արևմտյան շրջանների տարազները աչքի էին ընկնում իրենց ճոխությամբ, որը հատկապես նկատելի է ոսկեզօծ և արծաթազօծ ասեղնագործության, ինչպես նաև գոգնոցի պարտադիր առկայության մեջ։

Հայկական տարազը կովկասյան ազգային հագուստների շրջանում տարբերվում է իր գույներով, որոնք, ըստ Գրիգոր Տաթևացու  վկայության «արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կապույտը և հրո կարմիրը»։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։

 Բացի գույներից հայկական տարազն ինքնատիպ էր իր նախշերով և սիմվոլներով, որոնք հիմնականում ունեին կյանքի և պտղաբերության, չար աչքից ազատելու, արևի և լույսի իմաստներ։

Հայկական տարազը տարածաշրջանում

Բարդ է ապրել կողք կողքի և չփոխառել մերձակա ազգի սովորությունները, մշակութային առանձնահատկությունները, այդ թվում, ազգային հագուստից բաղադրիչներ։

тараз4.PNG (559 KB)

19-րդ դարի տվյալներով, երբ հաստատվեց հայկական տարազի ավանդական տարբերակը, այդ փոխառություններն ավելի հստակ դարձան։ Այսպես, Այրարատի տարազախումբը որոշակի ազդեցություն է թողել Թիֆլիսյան քաղաքային տարազախմբի վրա. սրտանոց, վերնազգեստ, գոտի-գոգնոց։

тараз5.JPG (63 KB)

Անատոլիական հագուստի մեջ չէին նկատվում այնպիսի հայկական էլեմենտները ինչպիսիք են՝ գոգնոցը, կարճ վերնազգեստը, աբբան, այնինչ դրանք այժմ ներառված են թուրքական տարազի մեջ. սա նույնպես վկայում է փոխառության մասին։ Իսկ օրինակ Վասպուրականի, Սասունի, Մոպսի տարազախմբերն ազդել են քրդական ազգային հագուստի, հատկապես տղամարդկանց հագուստի վրա։ ։ Ստացվում է, չունենալով անկախություն և ապրելով օտարի լծի ներքո, հայ ժողովուրդը շարունակում էր ունենալ մշակութային մեծ ազդեցություն տարածաշրջանում։

тараз6.JPG (73 KB)

Սակայն պետք է նշել, որ մենք՝ հայերս նույնպես փոխառել ենք մերձակա ազգերից հագուստի էլեմենտներ, ինչի պատճառով էլ մեր տարածաշրջանի տարազաները շուտով ընդհանրացան մեկ տարազախմբի՝ կովկասյանի մեջ։

Ազդեցությունը համաշխարհային նորաձևության և միտումների վրա

Հայկական ազգային հագուստի համաշխարհային ազդեցությունը սկսվել է դեռ Մետաքսի ճանապարհից, երբ առևտրայի հարաբերությունների հաջող կառուցումից հետո տարբեր ազգերի միջև սերտ հաղորդակցության արդյունքում սկսվեցին փոխառումները նաև ազգային հագուստի։

тараз7.JPG (86 KB)

Հարկ է նշել, որ համաշխարհային նորաձևության համար հայկական տարազը տվեց նոր գունապնակ՝ լցված ավելի մուգ և վառ գույներով այդ թվում բացահայտեց բոլորիս հայտնի որդան կարմիրը։ Այժմ այդքան շատ կիրառվող ժանյակը միջազգային հանրությանը ներկայացվել է հենց հայկական տարազի միջոցով։ 

тараз9.JPG (125 KB)

Ավելի ուշ, երբ հայկական տարազը դարձել էր թանգարանային նմուշ, դրա նախշերը օգտագործվեցին իբրև էթնիկ պրինտ։ Այսպես, 1960-70-ականներին համաշխարհային միտում դարձած հիպպի ոճի վրա մեծ ազդեցություն է ունեցել կովկասյան տարազախմբի նախշերը, գույներն ու հագուստի համադրությունը, այդ թվում՝ հայկական տարազինը։

тараз8.JPG (133 KB)

Իսկ ինչու՞ ենք փորփրում անցյալը, եթե վառ օրինակներից մեկը մեր առջև է. խոսքը գնում է 2025 թվականին նորաձևություն վերադարձած միտման՝ բոհո ոճի մասին, որը նույնպես ընդգրկում է էթնիկ պրինտեր, գունային համադրություններ, և անգամ ընտրված կտորների հետ համապատասխանություններ։ Ամենավառ օրինակը բոհո ոճի առանձնահատկությունը շեշտող մետաղյա գոտիներն են, որոնք ոգեշնչված են մեր տարազում իր ուրույն տեղն ունեցող արծաթե կամ ոսկե գոտուց։ 

тараз10.JPG (82 KB)

ժամանակակից հայկական նորաձևությունն ու տարազը

Հայ ժողովուրդի հարուստ մշակույթը ժամանակակիցների համար անսպառ ոգեշնչման աղբյուր է։ Հայ ժամանակակից դիզայներները միշտ օգտագործել են հայկական տարազախմբից դետալներ՝ սկսած գունապնակից, վերջացրած նախշերով ու հագուստի ձևով։

NEWS.am Style-ը անդրադարձել է ժամանակակից հայ դիզայներներին, ովքեր ընտրել են հայկականը իբրև իրենց բրենդի ԴՆԹ։

 «Ուրմէ»

тараз12.PNG (234 KB)

Մինիմալիզմն ու հայկականը մեկ բրենդում. սա «Ուրմէ»-ի մասին է։ Հայկական տարազի վառ գույները դժվար է պատկերացնել մինիմալիստիկ մատուցմամբ բայց, փաստորեն, անհնար չէ. սովորական պիջակը կամ տաբատը հայկական տարազի նախշերով արդեն խոսում է կրողի ինքնության և ճաշակի մասին։

тараз11.PNG (209 KB)

««Ինքնությունը՝ որպես ինքնատիպություն»՝ այս կարգախոսը ուղենիշ է մեր յուրաքանչյուր ստեղծագործության համար»- գրում են բրենդի պաշտոնական կայքում։

TarazArt 

тараз13.JPG (122 KB)

«Իրերը, որոնք կտեսնեք հաջորդ էջերում, ուղղակի գեղեցիկ գործվածք չեն, այլև մի ազգի պատմություններ, որոնք պատմվում են նկարչության լեզվով» - ասում է Լիլիթ Մելիքյանը իր բրենդի մասին։ Այս բրենդը իր մեջ խտացրել է հայկական տարազը և այժմ ցուցադրում է ամբողջ աշխարհին՝ հիացնելով նրանց իր գեղագիտությամբ։ Շուրջ 20 տարի բրենդն աշխատում է հայկական տարազը համաշխարհային հարթակներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու վրա, իսկ հայկական շուկային ներկայացնում է խիստ մշակութային էլեմենտի ժամանակակից մոտեցումը։

DZZEC

тараз16.PNG (589 KB)

Հայկուհի Կարապետյանի նորահայտ բրենդը ներկայացնում է մեր հայկական տարազի նախշը և գույները առօրյա հարմարավետության տեսանկյունից։

тараз15.PNG (1.16 MB)

Բրենդն ունի հստակ ուղղվածություն՝ էթնիկ և casual ոճերի խառնուրդը և գաղափարախոսություն՝ «պրակտիկ, ամենօրյա և հայկական». և իսկապես, այն պրակտիկ է, քանի որ հագուստը unisex է, ամենօրյա է իր ձևվածքով և հայկական է տարազանախշերի և գորգանախշերի շնորհիվ։ Բրենդը պահպանում է նաև իր էկոլոգիական սկզբունքները, քանի որ հագուստը կարվում է տարազի կտորտանքներից մնացած լաթից։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia