Թրամփը նորից հիշել է Հայաստանի և Ադրբեջանի մասին․ Պուտինն ասել է, որ բոլորը փորձեցին հասնել դրան, բայց չկարողացան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահական ինքնաթիռում, Ասիա ուղեւորվելիս, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Ուկրաինայում պատերազմի հարցին՝ հայտնելով, որ պետք է վստահ լինի այն բանում, որ գործարքը կկնքվի։
«Ես չեմ պատրաստվում իմ ժամանակն իզուր վատնել։ Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց դա շատ է հիասթափեցնում։ Ես մտածում էի, որ դա տեղի կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատումից շատ առաջ»,- ասել է Թրամփը։
Այնուհետեւ ԱՄՆ նախագահը հիշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին՝ իր միջնորդությամբ։ «Ես նկատի ունեմ այն, որ մենք ունենք Ադրբեջան եւ Հայաստան։ Դա շատ ծանր էր։ Իրականում Պուտինն ինձ ասել է այդ մասին հեռախոսով։ Նա ասել է․ «Աստված իմ, դա ցնցող էր, որովհետեւ բոլորը փորձում էին հասնել դրան, բայց չկարողացան»։ Ես արեցի դա»,- եզրափակել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



