ՆԳՆ-ն՝ Մխիթար Մարգարյանի մաhվան դեպքի մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 24-ին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել, և կա վիրավոր։
Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը Դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանն է եղել։
Այսօր հայտնի դարձավ, որ Մխիթար Մարգարյանը մահացել է:
Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։
«Նախնական վարկածով ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով CZ տեսակի ատրճանակն է»,– MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



