Պոլիկլինիկաներին և հիվանդանոցներին տրամադրվել են մարդասիրական օգնության դեղեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին առողջապահության նախարարությունը հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում` https://www.armed.am/publicdata/?pg=drugs:
Անցնելով Ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում և համալրվում է նոր դեղերով:
Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ` https://www.moh.am/#1/8198:
Հետևեք մեզ՝ այստեղ



