«Ամուր պահեք կապը մայր հայրենիքի և Հայոց Եկեղեցու հետ»․ Նաթան Սրբազան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության անդամներին։
Հանդիպմանը Սրբազան Հայրը միության անդմաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները։
Շնորհավորելով ՀՕՄ-ի հիմնադրման 115-ամյակի առթիվ՝ Նաթան արքեպիսկոպոսը գոհունակությամբ արձանագրեց սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում կազմակերպության անուրանալի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, և մասնավոր անդրադարձ կատարեց հայրենազրկված արցախահայերին ցուցաբերած աջակցությանն ու զորակցությանը։
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նաթան Սրբազանը հորդորեց ՀՕՄ-ի անդամներին գործուն ներգրավվածություն ունենալ դրանց հաղթահարման գործում։
Վերջում Սրբազան Հայրը պատգամեց ներկաներին ամուր պահել կապը մայր հայրենիքի և Հայոց Եկեղեցու հետ, նախանձախնդրորեն շարունակել իրենց օգտակարությունը բերել հայորդիներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



