Yerevan, 26.October.2025,
00
:
00
BREAKING


«Միջազգային կառույցների՝ արցախահայերի վերադարձին առնչվող ցանկացած առաջարկ Հայաստանի իշխանությունները փակում են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող քաղաքական դատավարությունների ֆոնին հաճախ են համեմատություններ անցկացվում Բաքվում ընթացող «դատավարությունների» հետ։ Կառավարության ղեկավարը, տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում են, որ աշխատանք են տանում գերիների՝ տուն վերադարձի ուղղությամբ, մինչդեռ ստորագրվող պայմանագրերում կամ էլ ձեռք բերվող համաձայնություններում խոսք չկա այս մարդկանց՝ Հայաստան վերադառնալու մասին։ Կարծիք է նաև շրջանառվում, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիների մի մասին։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե խոսում ենք այս իշխանությունների կողմից իրականացվելիք որևէ գործառույթի մասին, ապա միանշանակ պետք է փաստենք, որ այստեղ որևէ դասական դիտարկում չենք կարող անել։ «Պետք է որպես օրինակ վերցնենք Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ ևս Հայաստանի ղեկավարն իր ստորագրությունն է դրել, և, կարծես թե, առ այսօր նա որևէ կերպ չի էլ չեղարկում այն։ Գոնե այդ փաստաթղթում հստակ գրված է գերիների վերադարձի մասին, բայց փաստում ենք, որ դեռևս 2020 թվականից ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին առ այսօր որևէ մեկը տեղեկություն չի տալիս։ Իրավապաշտպանները փաստում են, որ ոչ թե 23 գերի ունենք, այլ, իրենց ճշտած տվյալներով, 23 գերիներին պետք է ավելացնել ևս 80-ը, իսկ չճշտված տեղեկություններով՝ նույնիսկ 100-ը։ Կարող ենք ասել, որ այդ առումով ևս իշխանությունները ստում են, մանևրում, վստահաբար իրենք ունեն այդ տեղեկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Ընդգծում է՝ որևէ փաստաթուղթ կազմելուց առաջ նախ լուծվում են բոլոր հումանիտար խնդիրները։ «Որևէ մեկս խաղաղությանը դեմ չենք, միգուցե իրենք գիտեն խաղաղության այն ճանապարհը, որը մենք չենք տեսնում կամ չենք դիտարկում։ Ենթադրենք՝ այդպես է։ Այդ պարագայում ցանկացած գործընթացից առաջ, եթե խոսում են գործընկերային հարաբերությունների, ոչ թե ղեկավար և ենթակա հարաբերությունների մասին (տվյալ դեպքում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մասին է խոսքը), ապա մինչ փաստաթղթի ստորագրումը գերիները պետք է իրենց տներում լինեին, անհետ կորածների ճակատագրերը պիտի ճշտված լինեին։ Դրանից հետո նոր կարելի էր քննարկել որևէ փաստաթուղթ»,-նշում է մեր զրուցակիցը։ Փաստում է՝ չպետք է բացառել այն, որ Հայաստանի իշխանությունները խնդրելու են իրենց տերերին՝ մի քանի գերու վերադարձ՝ որպես ընտրությունների հաղթաթուղթ։ «Շատ հնարավոր է սա ու դիտարկելի։ Նաև պատահական չէ Ալեն Սիմոնյանի վերջին ժամանակների ոգևորվածությունն այդ առումով, իր գործընկերոջ հետ հանդիպումների մասով։ Հիշում ենք, երբ մի անգամ ևս պատրաստվում էր և հայտարարեց ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման մասին, նախօրոք խոսեց այն մասին, որ քննարկում է լինելու գերիների վերադարձի մասին, տեղի չունեցավ այդ հանդիպումը։ Իրենք ստելով, մանևրելով՝ ուզում են ենթադրելու հիմքեր թողնել, որ այս անգամ տեղի ունեցավ այդ հանդիպումը, հնարավոր է, որ գերիների վերադարձ լինի։ Խղճուկ, իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ այսօր թշնամու հետ պատրաստ են ցանկացած գործարքի գնալ։ Սատանայի գործելաոճով ամեն ինչի վրայով կարող են անցնել, որպեսզի 2026 թվականին տանեն ընտրությունների ու ապահովեն իրենց հաղթանակն այդ առումով»,նշում է մեր զրուցակիցը։

Արցախի մասին խոսելու առիթ է ոչ միայն ռազմագերիների հարցը, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից հնչող հայտարարությունները, որոնք վերահաստատում են՝ արցախահայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց բնօրրան։ Հայաստանում այս հարցը բարձրացնում է Հայ առաքելական եկեղեցին և ընդդիմադիր որոշ ուժեր ու անհատներ։ Ստացվում է, որ ինչքան էլ Հայաստանի գործող իշխանությունը ջանքեր է գործադրում փակելու Արցախի հարցը, միջազգային հանրությունը բաց է թողնում մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձի հնարավորությունը։

«Եկեղեցին, միանշանակ, այդ ուղղությամբ բավականին աշխատանք է տանում, այդ հարցը արտերկրում և Հայաստանում տեղի ունեցող ցանկացած հանդիպման ժամանակ քննարկման թեմա է դառնում։ Դրան զուգահեռ՝ կա ևս մի կառույց՝ Արցախի Ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախումբը, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Ի դեպ, օրերս հանձնախմբի հետ հանդիպում կունենանք, որտեղ իրենք կներկայացնեն վերջին ժամանակների կատարած աշխատանքը։ Մեր խողովակներով, այս պահին ունենք գործընթաց Շվեյցարիայի ուղղությամբ, աշխատանքները հստակ, իրենց հունով ընթանում են՝ անկախ այս իշխանությունների խոսույթից ու պահվածքից։ Խնդիրն այն է, որ, ցավոք, իշխանությունների աղաղակը, ձայնն ավելի բարձր է լսվում, տպավորություն է, որ որևէ գործընթաց հնարավոր չէ իրականացնել։ Իրենց այդ առումով կհիասթափեցնեմ, որովհետև աշխատանքներն այնպիսի արդյունք են տալիս, որ իրենք հաստատ պատկերացնել չեն կարող։ Միջազգային հանրությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը կամ իր ուսապարկերը, միանշանակ պնդում է, որ, այո՛, արցախցիների վերադարձի իրավունքն անքակտելի է, որևէ կերպ մերժելի չէ, և աշխատանքները պետք է միջազգային համայնքով, հանրությամբ տեղի ունենան։ Գնալով ընդլայնվում է այդ շրջանակը։ Այսօր ոչ միայն Շվեյցարիայում, այլ տարբեր երկրներում ստեղծվել են հարթակներ, որտեղ քննարկվում է այդ հարցը։ Այդ նույն հարթակներում պնդում են, որ խնդիրն այսօր իշխանությունների պահվածքն է, որովհետև ցանկացած խոսակցություն այդ ուղղությամբ փակում են հենց իշխանությունները։ Միջազգային կառույցներից, դերակատարներից, հարթակներից ցանկացած առաջարկ փակում են հենց Հայաստանի իշխանությունները։ Միջազգային հանրության հետաքրքրությունն ավելի է ակտիվացել։ Մինչև տարեվերջ ավել ի հստակ դիտարկումներ, առաջարկներ կունենանք այդ առումով»,-հավելում է մեր զրուցակիցը։

Չենք կարող չանդրադառնալ նաև արցախցիների առջև ծառացած սոցիալական խնդիրներին։ Ըստ պաշտոնական վիճակագրության, նրանք քաղաքացիություն են ստանում, սերտիֆիկատներով բնակարաններ և տներ գնում Հայաստանում։ Իսկ իրականում ինչպիսի՞ վիճակ է։ «Թվում է, թե մարդիկ փորձում են ինչ-որ բան անել, կամ ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ստացվում է։ Ունենք շատ պատմություններ, երբ, այո՛, սերտիֆիկատը հաստատվում է, բայց հաջորդիվ մարդիկ բախվում են խնդիրների, քանի որ դժվարությամբ են գտնում բանկեր, որոնց հետ կհամագործակցեն։ Բանկերին մեղադրել ևս հնարավոր չէ, դրանք այս իշխանություններին, կառավարությանը և, ընդհանուր առմամբ, պետությանը որպես վստահելի գործընկեր չեն դիտարկում և շատ դժվարությամբ են գնում գործարքի։ Հատկապես դժվարությամբ են գնում այն գործարքներին, որոնք Հայաստանի ավելի հեռավոր վայրերում են՝ վստահություն չունենալով, որ պետությունը ևս իր պարտավորությունները կկատարի։ Իհարկե, տարբեր պատճառաբանություններ են բերում, որպեսզի շահառուն ուղիղ չդիտարկի պետության նկատմամբ անվստահության գործոնը, բայց անընդհատ խոչընդոտներ են առաջանում։ Այս իշխանությունները մշտապես փաստարկներ են բերում, որ բոլոր արցախցիները կենտրոնացել են Երևանի վրա։ Ինքս փորձում եմ օգտագործել սերտիֆիկատը, ընդ որում՝ ոչ Երևանում, բայց արդեն մի քանի ամիս է՝ որևէ կերպ չի հաջողվում դա անել։ Բանկերը զգուշավոր են, չեն գնում գործարքի։ Այսինքն, մարդիկ դիմում են, սերտիֆիկատը շատ արագ հաստատվում է, բայց դրանից հետո առկա խոչընդոտները հիմնականում անհաղթահարելի են, և հնարավորություն չի լինում, որ մարդիկ բնակարան ձեռք բերեն։ Այս ծրագիրն այն մարդկանց համար է, ովքեր միջինից ավելի բարձր հնարավորություններ ունեն, համարյա թե պետք է հարուստ լինել, որպեսզի հնարավորություն լինի այս աջակցությունից օգտվել։ Գիտեմ ընտանիքներ, որոնց հաջողվել է գյուղական համայնքում վատ վիճակում գտնվող շինություն գնել, բայց հետագայում բանկը չի վարկավորում այդ մարդկանց, որովհետև նրանք վստահելի չեն դիտարկվում։ Բանկերում արցախցիները վստահելի չեն այն առումով, որ նրանց օրվա եկամուտը չի կարող համարվել կայուն, այսինքն՝ վստահ չեն, որ վաղը արցախցին կկարողանա այդ նույն եկամուտն ունենալ։ Խուսափում են լրացուցիչ վարկավորում տրամադրել նաև, եթե գործարքը բանկի հետ փուլերով է ընթանում, հենց սկզբից փորձում են խուսափել նման գործարքներ անելուց, որովհետև փուլերը, օրինակ՝ կառուցապատման պարագայում, էլի պետությունից տրվող սերտիֆիկատի փոխանցումների նկատմամբ վստահություն չունեն»,-ասում է պատգամավորը։

Նշում է՝ արտաքուստ պաշտոնապես սերտիֆիկատ ստացածների թիվն արագ աճում է, բայց իրացնողների թիվը որևէ կերպ չի աճում։ «Եթե անդրադառնում ենք սոցիալական խնդիրներին, այն 30 հազար դրամները, որոնք, իբրև թե, տրամադրում են խոցելի խավերին, նշեմ՝ կա մարդկանց որոշակի հատված, որն ինչ-որ անհայտ պատճառներով բավականին երկար ժամանակ չի կարողանում ստանալ այդ գումարը։ Փորձում ես համապատասխան մարմիններից ճշտել, բայց իրենք ևս չգիտեն՝ որն է պատճառը։ Ինձ պատասխանել են, որ հավաքագրում են նման մարդկանց տվյալները, ովքեր ուղղակի չեն ստանում այդ գումարը, որպեսզի հարցին լուծում տան, որովհետև իրենք էլ չգիտեն՝ որն է խնդիրը։ Մի քանի ամիս է՝ հրատապ աջակցություն պետք է տրամադրվեր այն ընտանիքներին, որտեղ անձին հասնող եկամուտը 55 հազարից պակաս է։ Գիտեմ ընտանիքներ, որոնք ծայրահեղ աղքատ վիճակում են, որտեղ եկամուտ ընդհանրապես չկա, նրանք հայտ են ներկայացրել, բայց իրենց ասում են, որ այն դեռևս մշակման փուլում է, կամ հաստատվել է, բայց իրենք չեն ստանում։ Փորձում ենք Սոցապնախարարությունից ճշտել, ասում են՝ դրանով իրենք չեն զբաղվում, այլ Նորքում ինչ-որ համապատասխան բաժին կա։ Զանգում ես տրված կարճ համարով, շատ կոպիտ պատասխանում են, որ տեղեկություն չունեն, պետք է դիմել սոցապ, և այս շրջանի մեջ մարդիկ անընդհատ պտտվում են, և հարցին լուծում չի տրվում։ Կարող եմ ասել, որ արցախցիների համար սոցիալական որևէ ծրագիր չի արվում։ Մեր ժողովրդին ասվում է, որ, իբրև թե, բյուջեից արցախցիներին աջակցություն է տրվում։ Դա էլ է կեղծիք, որովհետև ճշտումների արդյունքում պարզել եմ, որ, օրինակ՝ 30000-ական ստացողների մեծ մասին վճարողներն ինչ-որ դոնոր կազմակերպություններ են, որոնք ժամանակին չեն կարողանում վճարել, և մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship The International Chess Tournament Sponsored by AraratBank is Officially Underway Idram is now available in ONEXFinancial Literacy and Technology Education: Idram and IDBank’s Collaboration with FeminnoUcom Will Support the SunChild 13th International Environmental Festival Ameriabank at the Armenian Auto Show: Special Offers Exclusively for Expo Visitors