Սան Ռեմոյում 66-րդ անգամ մեկնարկել է իտալական երգի նշանավոր փառատոնը
CULTUREՍան Ռեմոյի «Արիստոն» թատրոնում 66-րդ անգամ մեկնարկել է իտալական երգի նշանավոր փառատոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հեռուստատեսային մրցույթի կանոնակարգի համաձայն, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 13-ը, դրան մասնակցում են իտալերեն լեզվով երգերը, որոնք կատարվում են առաջին անգամ:
Գլխավոր մրցանակին՝ «Ոկսե արմավենուն», այս անգամ հավակնում են Ապենիններում քաջ հայտնի 20 կատարողներ, այդ թվում՝ Սան Ռեմո 2010-ի հաղթող Վալերիո Սկանուն, երգչուհի Դոլչեներան, որը երեք անգամ մասնակցել է այս մրցույթին, երգչուհի Նոյեմին, որը նույնպես երեք անգամ հանդես է եկել «Արիստոն» թատրոնում, եւ ժողովրդականություն վայելող Zero Assoluto խումբը, որը փառատոնին մասնակցել է նաեւ 2006 եւ 2007 թվականներին: Ավանդաբար առանձին մրցանակի համար պայքարի մեջ կմտնեն ութ երիտասարդ երգիչներ:
Ընդամենը երգի մրցույթի հինգ հեռուստատեսային երեկոների ընթացքում դրա հանդիսականներին բազմաթիվ հաճելի անակնկալներ են սպասում: Այսպես, Սան Ռեմոյում սպասում են «Օսկար» մրցանակի դափնեկիր դերասանուհի Նիքոլ Քիդմանին, բրիտանացի երգչուհի Էլլի Հոլդինգին, ժողովրդականություն վայելող երգիչ Էրոս Ռամազոտտիին, ինչպես նաեւ երգչուհի Էլիզային, որը փառատոնում հաղթել է 2001 թվականին, եւ իտալական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչների ու դերասանների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



