Հերթական շրջայցն է կատարվել վերականգնվող հուշարձանների տարածք
CULTUREՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր և Կոտայքի մարզի Պտղնավանք եկեղեցիներ, որտեղ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ:
Փարպիի Ծիրանավոր եկեղեցում մեկնարկել են իտալական բարձրորակ հատուկ բաղադրակազմով նյութերով պատերի ներարկման աշխատանքները, շարունակվում են եկեղեցու վերականգնումը և տարածքի բարեկարգումը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026 թ.:
Պտղնավանքում շարունակվում են գետնախարիսխների վերականգնման և պատերից բացակայող քարերի նոր տաշ ու շարի աշխատանքները: 2025 թ. համար նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, վերականգնումը կշարունակվի 2026 թ.:



